Արտակարգ դեպք. Կենդանաբանական այգուց պարանnցի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը եղել է պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով։ Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Հիվանդանոց են ժամանել արդեն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի և Նոր Նորքի բաժինների օպերատիվ խմբերը, ովքեր պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև՝ Երևանի վարչական որ շրջանից են նրան տեղափոխել հիվանդանոց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը 24-ամյա Ե. Խ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգու տարածքից։
Թե ինչ հանգամանքներում է նա վնասվածքներ ստացել, պարզվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ



