«Ցիրկոն» հրթիռները հարվածել են Վիննիցայի մերձակայքում գտնվող ամրացված բունկերին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հիպերձայնային «Ցիրկոն» հրթիռները հարվածել են Վիննիցայի հարավարևելքում գտնվող կարևոր ամրացված ստորգետնյա բունկերին։ Այդ մասին իր Telegram-ալիքում հայտնել է ռազմական մեկնաբան Սերգեյ Լեբեդևը՝ նշելով, որ խոսքը բարձր պաշտպանվածության ենթակառուցվածքի մասին է։
Լեբեդևի գնահատմամբ՝ «Ցիրկոն» հրթիռների կիրառումը վկայում է թիրախի բարձր արժեքի մասին։ Նրա խոսքով՝ նման օբյեկտները կարող են լինել հրամանատարական կետեր, պահուստային շտաբներ, կապի կենտրոններ կամ օբյեկտներ, որոնք կապված են օտարերկրյա ներկայության հետ։ Մեկնաբանը ընդգծել է, որ հիպերձայնային հրթիռներ, որպես կանոն, չեն օգտագործվում երկրորդական նշանակության թիրախների դեմ։
Ավելի վաղ «Օպերացիա Z․ Ռուսական Գարնան ռազմական թղթակիցներ» Telegram-ալիքը հրապարակել էր կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են անօդաչու թռչող սարքերի օպերատորները մարտեր վարում Զապորոժիեի ճակատում՝ շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին։
Հետևեք մեզ՝ այստեղ



