Ինչպե՞ս է իրեն զգում Վագիֆ Խաչատրյանը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վագիֆ Խաչատրյանն այս պահին գտվում է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, առաջիկայում նրան սպասվում է վիրահատություն, այս մասին MediaHub-ին ասել էր Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանը։
Խաչատրյանի մոտ աորտալ ստենոզ հիվանդությունն է, և նա այս մի քանի օրվա ընթացքում պետք է վիրահատվի․ MediaHub-ը կապ հաստատեց Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանի հետ հասկանալու՝ արդյո՞ք նա վիրահատվել է։
«Հայրս դեռ չի վիրահատվել, այս պահին հայրս լավ է զգում իրեն, ճիշտ է ընդունում է դեղորայքներ, սպասում ենք բժշկի պատասխանին, որ վիրահատենք։ Նշեմ, որ բոլորին շնորհակալ ենք, որ հետաքրքված են և ջերմություն են ցուցաբերում մեր ընտանիքին, կարևորը հայրս հայրենիքում է, մեզ հետ է»,- ասաց Վերա Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին չորս գերի է վերադարձել Հայաստան:
«Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում»,- այս մասին գրել էր Նիկոլ Փաշինյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



