ՀՀ արտգործնախարարը հերքել է Լավրովի հայտարարությունը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կեղծ է որակել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանում քաղաքական հայացքների համար հետապնդման մասին տեղեկությունը։
Հունվարի 21-ին կառավարության նիստում նախարարին խնդրել են մեկնաբանել Լավրովի երեկվա հայտարարությունը, որը վերաբերում էր Հայաստանում քաղաքական հայացքների համար մարդկանց ձերբակալելուն։
Սկզբում նշելով, որ նախընտրում է չմեկնաբանել իր գործընկերների հայտարարությունները, Միրզոյանը, այնուամենայնիվ, հայտարարել է, թե իր հարգարժան գործընկերոջ տեղեկությունը կեղծ է, և Հայաստանում նման հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվում։
Ըստ նրա՝ քրեական հետապնդում կարող է իրականացվել, եթե քաղաքական հայտարարությունները պարունակում են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ սահմանադրական կարգի տապալման սպառնալիք։ «Բայց նույնիսկ եթե այդպես լիներ, դրա մասին մեկնաբանելը կնշանակեր միջամտություն ՀՀ գործերին։ Թող ամեն մեկը կենտրոնանա իր աշխատանքի վրա»,- հայտարարել է Միրզոյանը։
Թարմացվող
Հետևեք մեզ՝ այստեղ



