Նրանք ճիշտ էին անում, որ ինձ հայրիկ էին անվանում. Թրամփը՝ ՆԱՏՕ-ի մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դավոսում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ իրեն «հայրիկ» են անվանում՝ ի նշան որպես ՆԱՏՕ-ում իր գերազանցության, հաղորդում է NBC News-ը։
«Նախորդ անգամ, նրանք ճիշտ էին անում, որ ինձ «հայրիկ» էին անվանում, [մի] շատ խելացի մարդ ասաց, որ նա մեր հայրիկն է։ Նա ղեկավարում է ՆԱՏՕ-ն։ Ես սիրում էի այն ղեկավարել։ Ես առաջնորդից ահավոր մարդու եմ վերածվել»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Հունիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կատակել է, որ «հայրիկը երբեմն ստիպված է լինում կոպիտ լեզու օգտագործել» և բռունցքը թափահարել է՝ պաշտպանելով Թրամփի հայհոյանքների օգտագործումը։
«Իմ խնդրածը սառույցի մի կտոր է, սառը և վատ դիրքով, որը կարող է կենսականորեն կարևոր դեր խաղալ համաշխարհային խաղաղության ապահովման և դրա պաշտպանության գործում»,- հավելել է Թրամփը։
Հետևեք մեզ՝ այստեղ



