Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ ներքաղաքական դիսկուրսում Նիկոլ Փաշինյանի ու նրա քպականների կողմից իրենցից դուրս «մեղավորների փնտրտուքը» վաղուց վերածվել է ոչ թե իրավիճակային արձագանքի, այլ կայուն քաղաքական տեխնոլոգիայի, որը գործարկվում է հատկապես ճգնաժամային փուլերում՝ իշխանության պատասխանատվությունը նոսրացնելու, քաղաքական օրակարգը վերահսկելու և հանրային դժգոհությունը կառավարելի ուղղություններով շեղելու նպատակով։

Այս երևույթը չի սահմանափակվում առանձին հայտարարություններով կամ դրվագային արձագանքներով. այն կառուցվածքային, համակարգային բնույթ է կրում և խորապես ներթափանցած է իշխանություն–հասարակություն հարաբերությունների մեջ՝ ձևավորելով այնպիսի խոսույթ, որտեղ ձախողումը երբեք ինքնավար պատասխանատվության հետևանք չէ, այլ միշտ ունի արտաքին կամ ներքին «օբյեկտիվ պատճառ», «ժառանգություն», «հիբրիդային հարձակում», «խանգարող ուժ» կամ «նախկին սխալ», որը թույլ չի տվել իրականացնել ի սկզբանե «ճիշտ» և «արդար» քաղաքականությունը։

Մեղավորների փնտրտուքի տրամաբանությունը հատկապես ակտիվանում է այն ոլորտներում, որտեղ իշխանության խոստումներն ու իրական արդյունքները ակնհայտորեն չեն համընկնում՝ ներառյալ անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը, սոցիալ-տնտեսական զարգացումը, ինստիտուցիոնալ բարեփոխումները։ Ի սկզբանե հենց այսպիսին է եղել և այսօր էլ այդպիսին է Փաշինյանի վարած քաղաքականության «տրամաբանությունը»:

Ժամանակ առ ժամանակ անվտանգային հարցերում Փաշինյանի խոսույթը տեղափոխվում է դեպի «տասնամյակներով ձևավորված կոռումպացված բանակ», «նախկինների քայքայած դիվանագիտություն», «միջազգային համակարգի անարդարություն», «գլոբալ ուժերի աշխարհաքաղաքական բախում», որի պայմաններում, ըստ իշխանության ներկայացրած պատկերի, անգամ լավագույն կառավարումը չէր կարող եղանակ փոխել։ Այս կերպ ստեղծվում է այն տպավորությունը, թե ներկայիս իշխանությունը ոչ թե որոշումների սուբյեկտ է, այլ արտաքին հանգամանքների պատանդ, ինչը թույլ է տալիս խուսափել ռազմավարական սխալների քաղաքական գնահատականից։

Սոցիալ-տնտեսական ոլորտում նույն մեխանիզմը գործում է այլ հարթությունում։ Գների աճը, կենսամակարդակի անկումը կամ ներդրումային պասիվությունը ներկայացվում են որպես «համաշխարհային ճգնաժամի», «պատերազմների», «լոգիստիկ խափանումների» կամ «միջազգային շուկաների անկայունության» անխուսափելի հետևանքներ։ Թեև այդ գործոնների գոյությունը իրական է, սակայն ներքաղաքական դիսկուրսում դրանք հաճախ օգտագործվում են ոչ թե համատեքստ ապահովելու, այլ քաղաքական պատասխանատվությունը ամբողջությամբ չեզոքացնելու համար։ Արդյունքում բացակայում է այն հարցադրումը, թե ինչ հակաճգնաժամային գործիքներ են կիրառվել, ինչ կառավարման սխալներ են թույլ տրվել կամ ինչու են որոշ ռիսկեր ակնհայտորեն թերագնահատվել։

Տարիներ շարունակ նույն՝ անցյալին կամ արտաքին հանգամանքներին հղում անելը՝ որպես ներկա ձախողումների հիմնական պատճառ, փաստացի վերածվում է ոչ թե քննադատական վերլուծության, այլ պատասխանատվության տեղափոխման հարմարավետ գործիքի։ Այս մոտեցման խնդիրը միայն այն չէ, որ այն դառնում է ոչ համոզիչ ու խաթարում է քաղաքական գործընթացների տրամաբանությունը, այլև այն, որ իշխանությունը մնում է մշտապես «անցման փուլում»՝ կառավարելով, սակայն երբեք ամբողջական պատասխանատվության կրող չդառնալով։

Հատկանշական է, որ մեղավորների փնտրտուքը հաճախ ուղեկցվում է հասարակության ներսում խմբերի բաժանմամբ՝ «հասկացողներ» և «չհասկացողներ», «պետական մտածողություն ունեցողներ» և «ապակառուցողականներ», «իրատեսներ» և «պոպուլիստներ», «դավադիրներ և նվիրյալներ»։ Այս բաժանումը թույլ է տալիս ցանկացած քննադատություն ներկայացնել ոչ թե որպես քաղաքական այլընտրանք, այլ որպես վտանգավոր կամ անտեղի պահանջ, որը հաշվի չի առնում «իրականությունը»։ Այդ կերպ հանրային քննարկումը աստիճանաբար կորցնում է քաղաքական բովանդակությունը և վերածվում է լոյալության կամ անհանդուրժողականության չափման դաշտի։

Մեղավորների փնտրտուքի մեկ այլ կարևոր գործառույթ է քաղաքական օրակարգի վերակառուցումը։ Երբ հանրային ուշադրությունը կենտրոնանում է ձախողումների վրա, մեղավորների թեման դառնում է շեղող մեխանիզմ, որը քննարկումը «ինչու չի ստացվել» հարցից տեղափոխում է դեպի «ով է խանգարել»։ Այս տեղափոխումը էական է, քանի որ «ինչու»-ն ենթադրում է կառավարման որակի, ռազմավարական հաշվարկների, որոշումների կայացման տրամաբանության և պատասխանատվության շղթաների խորքային քննարկում, այն է՝ հարցադրում, որը անխուսափելիորեն բացահայտում է սխալների աղբյուրները գործող իշխանական համակարգի ներսում։ Մինչդեռ «ով»-ի քննարկումը տեղափոխում է քաղաքական հակամարտության և մեղադրանքի դաշտ, որտեղ ուշադրության կենտրոնում հայտնվում են կոնկրետ դեմքեր, խմբեր կամ արտաքին ուժեր, և որտեղ իշխանությունը գործում է առավել հարմարավետ ու կառավարելի միջավայրում՝ սահմանելով մեղավորների շրջանակը, վերահսկելով օրակարգը և խուսափելով սեփական կառավարման արդյունավետության համակարգային գնահատումից։

Այս համատեքստում «մեղավորների փնտրտուքը» թույլ է տալիս ժամանակ շահել, նվազեցնել ճնշումը և պահպանել լեգիտիմությունը կարճաժամկետ հատվածում, սակայն երկարաժամկետ հեռանկարում խորացնում է համակարգային խնդիրները՝ զրկելով քաղաքական պատասխանատվության ինստիտուտը իր բովանդակությունից։ Եթե ներքաղաքական դիսկուրսը շարունակի կառուցվել այս տրամաբանությամբ, ապա ցանկացած հաջորդ ճգնաժամի դեպքում մեղավորների շրջանակը պարզապես կընդլայնվի՝ ներառելով նոր դերակատարներ, նոր հանգամանքներ և նոր արդարացումներ։ Դրա նշաններն, ի դեպ, օր օրի առավել ակնառու են դառնում:

Շատ շուտով այդ մեղավորների շարքում իր «պատվավոր տեղը» կզբաղեցնի նաև ժողովուրդը։ Ավելին, շուտով Փաշինյանը ամեն ինչի մեղավոր կկարգի հենց ժողովրդին: Նախադրյալներն արդեն կան: Նախկինում նա մարդկանց մեղադրում էր, որ աղքատությունը նրանց գլուխներում է, կրթություն չունեն, դրա համար էլ աղքատ են, հետո ասում էր՝ եթե մեղավոր է կառավարությունը, ուրեմն մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև նա է վստահության քվե տվել: Եվ այդպես շարունակ: Այնպես որ, առաջիկայում ընդհանրապես գլխավոր մեղավորը կդառնա ժողովուրդը: Իսկ ինքը երբեք «գլխավոր մեղավոր» չի լինի: Այնպես որ, մեր հայրենակիցները հունիսին ընտրության գնալիս պետք է հաշվի առնեն այս հանգամանքը, եթե չեն ուզում վերջում այս ամեն ինչի հիմնական մեղավորը «դուրս գան»։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation