Yerevan, 12.October.2026,
00
:
00
BREAKING


Կիտրոնի օգտագործման 15 այլընտրանքային եղանակ, որոնց մասին շատերը չգիտեն

LIFE

Blog.1in.am-ը գրում է.

Բոլորն էլ թերևս տեղյակ են կիտրոնի օգտակարության մասին. այն մեծ քանակությամբ C վիտանին է իր մեջ պարունակում, օգտակար է մրսածության դեմ և այլն, սակայն քչերը գիտեն դրա այս 15 օգտակար հատկությունների մասին:

♦ Թարմացնում է սառնարանը – Կիտրոնի հյութը հեռացնում է սառնարանի անցանկալի հոտերը: Անհրաժեշտ է մաքրել սառնարանը, այնուհետև սպունգը թրջել կիտրոնի հյութի մեջ ու մի քանի ժամ այն թողնել սառնարանում:

♦ Արյան բարձր ճննշման համար – Կիտրոնն իր մեջ պոտասիում է պարունակում, որը կարգավորում է արյան բարձր ճնշումը և նվազեցնում դրա հետևանքով առաջացած սրտխառնոցն ու գլխապտույտները:

♦ Մտավոր առողջության համար – Կիտրոնով ջուրը բարձրացնում է տրամադրությունն ու հանգստացնում դեպրեսիան ու սթրեսը: Երկար տարածությունը ոտքով հաղթահարող մարդիկ ու ճանապարհորդոները գիտեն, որ կիտրոնն իսկական հրաշագործ բնական դարման է հոգնածության դեմ, որը միանգամից թարմացնում  է օրգանիզմն ու օգնում կենտրոնացած պահել գիտակցությունը:

♦ Հեռացնում է խոհանոցային տախտակի հոտերը – Զարմանալի չէ, որ խոհանոցային տախտակից անցանկալի հոտ է գալիս, քանի որ այն օգտագործում ես սոխ, սխտոր, ձուկ և այլ մթերքներ կտարատելու համար, իսկ այդ հոտերից հեշտությամբ կարելի է ազատվել կիտրոնի շնորհիվ: Կիտրոնը կիսեք ու այն քսեք տախտակի վրա, կամ դրա հյութով պարզապես լվացեք տախտակը:

♦ Շնչառական խնդիրների համար – Կիտորնով ջուրը կմաքրի կոկորդում հավաքված լորձն ու բացելով շնչուղիները  կօգնի ավելի հեշտ շնչել: Այն օգտակար է նաև ասթմայով հիվանդներին:

♦ Արթրիտի ու ռևմատիզմի դեմ – Կիտրոնը միզամող հատկություն ունի, ինչը նշանակում է, որ այն կօգնի միզարտադրությանը, ինչն իր հերթին կնվազեցնի օրգանիզմում առկա բորբոքային պրոցեսները` օրգանիզմից հեռացնելով թույներն ու բակտերիաները` դրա հետ մեկ տեղ օգնելով նաև արթրիտի ու ռևմատիզմի ժամանակ:

♦ Կանխում է երիկամների քարերի ձեռքբերումը – Կիտրոնի հյութը, նոույնիսկ ջրի հետ խառնած վիճակում կանոնավոր օգտագործելու դեպքում կբարձրացնի մեզում ցիտրատի արտադրությունը, որը կանխարգելում է երիկամներում բյուրեղիկների առաջացումը, որոնք իրենց  հերթին միաձուվելով երիկամային քարերի առաջացման պատճառն են հանդիսանում:

♦ Ծերացման դեմ – Կիտրոնով ջուրը նվազեցնում է ազատ ռադիկալների արտադրությունն օրգանիզմում, որոնք պատասխանատու են մաշկի ծերացման ու վնասման համար: Կիտրոնով ջուրը կալորիաներ չի պարունակում և հակաօքսիդանտ ազդեցություն ունի:

♦ Մրգերը և բանջարեղենը լվալու համար – Երբեմն նույնիսկ ջրով լվալուց հետո մրգերի ու բանջարեղենի վրա կարող են պեստիցիդներ մնալ, իսկ կիտրոնը բնական ախտահանիչ միջոց է, և մրգերն ու բանջարեղենը լվանալուց հետո կիտրոնի հյութով դրանք մաքրելու դեպքում կարող եք վստահ լինել, որ դրանք իսկապես մաքուր են ու անվնաս:

♦ Բուժում է բորբոքումները – Կիտրոնի հյութը իր հակաբորբոքային ազդեցությամբ կարող է բուժել կոկորդի բորբոքումները: Եթե աղաջուրը չի օգնում ձեզ, փորձեք կիտրոնաջրով ողողումները:

♦ Մաքրում է արյունը – Մենք ամեն օր անառողջ սնունդ ենք ընդունում, որոնք պատրաստված են արհեստական սննդային հավելումներով, ինչի հետրևանքով մեր արյան ու օրգանիզմի մեջ մեծ քանակությամբ թույներ են կուտակվում, իսկ կիտրոնով ջուրկանոնավոր խմելը օգնի օրգանիզմն ու արյունը մաքրել այս թույներից:

♦ Մաշկի վրա ծերացման հետևանքով առաջացած մուգ հետքերի համար –Ինչո՞ւ թանկ քսուկներ գնել խանութներից, երբ ունես կիտրոնի բնական հյութը: Մաշկի վրա մուգ հետքերն ու պեպենները բացացնելու համար անհրաժեշտ է պարզապես կիտորնի հյութը քսել դրանց դրանց վրա: 15 րոպե թողնելուց հետո պարզապես լվացեք մաշկը: Այն անվտանգ է և միաժամանակ արդյունավետ միջոց:

♦ Բերանի առողջության ու թարմ շնչառության համար – Կիտորնի հյութը կտրում  է լնդերի արյունահոսությունն ու հանգստացնում է ատամնացավը: Կիտորնի հյութը ձեզ նաև թարմ շնչառություն կապահովի, քանի որ այն տհաճ հոտ արտադրող բակտերիաներին ոչնչացնող հատկություն ունի: Սակայն պետք է նշել, որ կիտորնի հյութը բերանի մեջ երկար պահել խորհուրդ չի տրվում, որովհետև այն կարող է վնասել ատամների էմալը:

♦ Մազերի թեփի դեմ – Գլխամաշկի քոր առաջացնող թեփից ազատվելու համար, պարզապես ձեր գլխամաշկը մերսեք երկու ճաշի գդալ կիտրոնի հյութով, այնուհետև լվացեք այն մաքուր ջրով: Լվանալուց հետո մեկ բաժակ ջրում լուծված մեկ թեյի գդալ կիտրոնի հյութով ջրով թրջեք մազերը: Սա կրկնեք մի քանի օր, մինև որ թեփն անհետանա:

♦ Ստամոքսի առողջության համար – Մեր օրերում շատերն են տառապում մարսողական խնդիրներից, իսկ դրա դեմ լավագույն լուծումը կիտրոնով գոլ ջուրն է: Այն կկանխարգելի մարսողական խնդիրները, կկանխարգելի փորկապությունը դրա հետ մեկ տեղ օրգանիզմը մաքրելով թույներից:

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri