Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Լադա»-ն և «Mitsubishi Pajero»-ն․ կա վիրավոր
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Լադա» մակնիշի և «Mitsubishi Pajero» մանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է կամրջի երկաթե արեգալապատնեշի վրա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կամրջի երթևեկելի գոտին ամբողջությամբ պատված է մերկասառույցով ու ճանապարհն սպասարկող ընկերությունը իմանալով հանդերձ, որ կամուրջները ու էստակադաները ճանապարհներից ամենաարագ մերկասառույցով պատվող հատվածներն են, այն աղ ու ավազի խառնուրդով չեն մշակել։
Հետևեք մեզ՝ այստեղ



