Զելենսկին բացահայտել է, թե ինչ է քննարկվել Աբու Դաբիում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Աբու Դաբիում ընթացող բանակցություններում քննարկվում են հակամարտության ավարտի պարամետրերը։
«Ուկրաինայի ներկայացուցիչները գրեթե յուրաքանչյուր ժամը մեկ զեկուցում են ինձ. նրանք այժմ գտնվում են Էմիրություններում։
Այսօր այնտեղ են Ուկրաինայի, Ամերիկայի և Ռուսաստանի պատվիրակությունները։ Մենք արդեն զրույց ենք ունեցել... նրանք քննարկում են պատերազմի ավարտի պարամետրերը», - ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի է ունենում Աբու Դաբիում ուրբաթ օրը, իսկ շարունակությունը նախատեսված է շաբաթ օրը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ խմբում ընդգրկված են Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության ներկայացուցիչներ՝ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովի գլխավորությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



