«Հանուն հիշողության և կեղծ օրակարգի դեմ»
SOCIETY«Փաստ»-ի տեղեկություններով՝ հունվարի 25-ին, ժամը 13-ին, Երևանի Ադմիրալ Իսակովի պողոտայից դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն տեղի կունենա քայլերթ՝ «Հանուն հիշողության և կեղծ օրակարգի դեմ» խորագրով։
Մեր տեղեկություններով՝ երթը կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական ուժերից մեկը։ Քայլերթի նպատակն է հանրային արձագանք ձևավորել այն քաղաքական և գաղափարական օրակարգի դեմ, որը, կազմակերպիչների համոզմամբ, խեղաթյուրում է ազգային հիշողությունը և զոհվածների հանդեպ վերաբերմունքը։
Երթի ուղղությունը դեպի Եռաբլուր խորհրդանշական է և դիտարկվում է որպես ուղերձ՝ ընդդեմ իշխանության կողմից առաջ մղվող ձևական ու կեղծ նարատիվների։ Ակնկալվում է, որ նախաձեռնությունը կարող է դառնալ ավելի լայն հասարակական գործընթացի սկիզբ։
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



