Հայտնի է 2025թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկը. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է
ECONOMICSՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։
Հրապարակված տվյալներիի համաձայն՝ 2025թ․ 1000 խոշոր հարկատուների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1 946.5 մլրդ դրամ (≈1.95 տրլն), որից մոտ 1 580.3 մլրդ դրամը՝ հարկային մարմնի մասով, իսկ մոտ 366.2 մլրդ դրամը՝ մաքսային մարմնի մասով։ Նախորդ տարվա՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (երբ հավաքագրվել էր մոտ 1.77 տրիլիոն դրամ), խոշոր հարկատուների վճարումներն աճել են մոտ 14.6%-ով կամ շուրջ 259 միլիարդ դրամով։
2025թ․ խոշոր հարկատուների տասնյակը ունի այսպիսի տեսք․
| Դիրք | Ընկերություն | Վճարված գումար (մլրդ դրամ) |
|---|---|---|
| 1 | Մոբայլ Սենթր Արտ | 77.9 |
| 2 | Գրանդ Տոբակո | 66.1 |
| 3 | ԶՊՄԿ | 52.2 |
| 4 | Գազպրոմ Արմենիա | 43.2 |
| 5 | Արդշինբանկ | 40.2 |
| 6 | Ամերիաբանկ | 29.0 |
| 7 | Դիջիթեյն | 26.6 |
| 8 | Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ | 25.9 |
| 9 | Սի Փի Էս Էներջի Գրուպ | 24.8 |
| 10 | Սոֆթ Կոնստրակտ | 23.8 |
1
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card
2
Ucom Launches Fixed Network Services in Zovuni
3
Book by March 31 and get 15% off your FINTECH360 ticket
4
AraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard
5
Up to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary



