Մահացել է ԽՍՀՄ պաշտպանական արդյունաբերության վերջին նախարարը՝ Բորիս Բելոուսովը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԽՍՀՄ պաշտպանական արդյունաբերության վերջին նախարար Բորիս Բելոուսովը մահացել է 92 տարեկան հասակում։ Այս մասին շաբաթ օրը՝ հունվարի 24-ին, հայտնել է Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը, տեղեկացրել է «Московский комсомолец»-ը։
«Նա ավագ ինժեներից հասել է Իժեւսկի մոտոգործարանի կուսակցական կոմիտեի քարտուղարի պաշտոնին, այնուհետեւ զբաղեցրել է Ուդմուրտիայի ԽՄԿԿ մարզային կոմիտեի պաշտպանական արդյունաբերության բաժնի վարիչի եւ Իժեւսկի մեխանիկական գործարանի տնօրենի պաշտոնները»,- հայտնել է նախարարությունը։
Խորհրդային Միության փլուզումից հետո Բելոուսովը ղեկավարել է «ՄԵՏԱԼՔԻՄ» կորպորացիան, որը նախկին նախարարության ավելի քան 140 ձեռնարկություն էր ներառում։ 1990-ականներին այսդգործարանները զբաղվում էին կոնվերսիայով եւ արտադրում էին սառնարաններ եւ սառցախցիկներ։
Բորիս Բելոուսովը Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության Խորհրդատվական խորհրդի անդամ էր։ Նա Լենինի մրցանակի դափնեկիր էր, ստացել էր Հոկտեմբերյան հեղափոխության եւ Աշխատանքի կարմիր դրոշի երկու շքանշաններ։
Հետևեք մեզ՝ այստեղ



