Առատ ձյան և անձրևների պատճառով մահшցել է 61 մարդ, 110-ը՝ վիրավnրվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աֆղանստանում առատ ձյան և անձրևի հետևանքով առնվազն 61 մարդ է զոհվել, ևս 110-ը վիրավորվել են, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Khaama Press-ին:
Գործակալության տվյալներով՝ չորեքշաբթիից ուրբաթ Աֆղանստանում դիտված ծայրահեղ եղանակային պայմանները զգալի վնասներ են հասցրել մի քանի նահանգներում, մասնավորապես՝ գյուղական և լեռնային շրջաններում, որտեղ ենթակառուցվածքները առավել խոցելի են բնական աղետների նկատմամբ։ Մասնավորապես, 458 տուն ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է, իսկ հիմնական մայրուղիները փակվել են ձնաբքի պատճառով։
Գործակալությունը նշում է, որ օդերևութաբանական կանխատեսումները ցույց են տալիս, որ Աֆղանստանի որոշ շրջաններում ձյան տեղումները, հավանաբար, կշարունակվեն: Եղանակային պայմանների վատթարացումը կարող է հանգեցնել նոր զոհերի:
Հետևեք մեզ՝ այստեղ



