Հազարավոր ճապոնացիներ հավաքվել են հրաժեշտ տալու պանդաներին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 14-ից 25-ը Տոկիոյի հազարավոր բնակիչներ հավաքվել են Ուենո կենդանաբանական այգում՝ հրաժեշտ տալու երկրի վերջին մնացած պանդաներին՝ Սյաո Սյաոյին և Լեյ Լեյին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Կիրակի օրը (հունվարի 25) պանդաների ցուցադրության վերջին օրն է՝ Չինաստան վերադառնալուց առաջ։ Դեկտեմբերի 21-ից հունվարի 7-ը անցկացված վիճակախաղի հաղթողները հնարավորություն են ստացել տեսնելու կենդանիներին։
Հաղորդվել է, որ այնքան շատ մարդիկ են ցանկացել տեսնել պանդաներին, որ կիրակի օրը ոչ բոլոր այցելուներն են կարողացել տեսնել նրանց։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պեկինի և Տոկիոյի միջև լարվածության սրման պատճառով ճապոնական կենդանաբանական այգիները 54 տարվա ընթացքում առաջին անգամ կմնան առանց պանդաների։ Կոնֆլիկտը ծագել է Ճապոնիայի վարչապետի այն հայտարարությունից, որ Տոկիոն կտեղակայի ինքնապաշտպանության ուժեր, եթե Չինաստանը փորձի ուժով զավթել Թայվանը։
Ներկայումս Ճապոնիայում են գտնվում երկու երկվորյակ պանդաներ, որոնք վարձակալվել են Չինաստանից։ Վարձակալության վերաբերյալ նոր պայմանագրի կնքումը խիստ անհավանական է թվում քաղաքական իրավիճակի պատճառով։
Հետևեք մեզ՝ այստեղ



