Ոչ Ռուսաստանը, ոչ էլ ԱՄՆ-ն մտադիր չեն որևէ բան քննարկել Կայա Կալասի հետ. Պեսկով
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ոչ Ռուսաստանը, ոչ էլ ԱՄՆ-ն մտադիր չեն որևէ բան քննարկել ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասի հետ, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Ըստ Պեսկովի, պետք է սպասել, մինչև նա հեռանա։
«Վերջիվերջո ոչ մենք, ոչ էլ ամերիկացիները նրա հետ երբևէ որևէ բան չեն քննարկի, և դա ակնհայտ է։ Ի՞նչ անել։ Պետք է պարզապես սպասել, մինչև նա հեռանա», — ասել է Պեսկովը «Россия 1»-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Նա նաև բնութագրել է ԵՄ ղեկավարությանը որպես «կիսագրագետ ֆունկցիոներների»։ Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը Կալասի մասին ասել էր, որ նա «հայտնի է իր ռուսատյաց հայտարարություններով»։
Կայա Կալասը ստանձնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչի պաշտոնը 2024 թվականի դեկտեմբերի 1-ին։ Հունվարի սկզբին նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մնում է Եվրամիության անփոխարինելի դաշնակիցը, սակայն Վաշինգտոնի և Բրյուսելի հարաբերությունները վատթարացել են։ Ավելի վաղ եվրադիվանագետը մտահոգություն էր հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան միացնելու ծրագրերի վերաբերյալ։
Հետևեք մեզ՝ այստեղ



