Հովհաննես Գաբուզյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել
SPORTԻրանի Իսլամական Հանրապետությունում ընթացող «Խազարի Գավաթ»-ի խաղարկության երկրորդ տուրում հաղթանակներ են տոնել Հովհաննես Գաբուզյանը եւ Սարգիս Մկրտչյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ երկու տուրերից հետո Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 2 միավոր և 7 այլ շախմատիստների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կարեն Գրիգորյանն այս տուրում իր պարտիան ավարտել է ոչ ոքի արդյունքով, իսկ Հովհաննես Հակոբյանը պարտություն է կրել:
Մրցաշարին այս տարի մասնակցում են 67 շախմատիստ, որոնցից 15-ը գրոսմայստերներ են: Գրիգորյանն ու Գաբուզյանը մրցաշարում վարկանիշով համապատասխանաբար 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում են:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



