«Լիվերպուլը» կապ է հաստատել Ալոնսոյի ներկայացուցիչների հետ․ մարզիչը կարող է վերդառնալ Պրեմիեր լիգա
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը լքած Խաբի Ալոնսոն, հնարավոր է, վերադառնա Պրեմիեր լիգա։ Անգլիայի գործող չեմպիոն «Լիվերպուլը» արդեն կապ է հաստատել բասկ մասնագետի ներկայացուցիչների հետ։
Ինչպես հաղորդում է AS պարբերականը, կողմերի միջև նախնական բանակցություններն անցել են դրական մթնոլորտում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետը տրամադրված է վերադառնալ այն ակումբ, որի գույները պաշտպանել է ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում։ Մերսիսայդյան ակումբում Ալոնսոյի նկատմամբ տածում են մեծ հարգանք և համակրանք, ինչը նրան դարձնում է «Լիվերպուլի» ղեկավարության համար ամենացանկալի թեկնածուներից մեկը։
Հաղորդվում է նաև, որ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Առնե Սլոտի դիրքերը խարխլված են, և յուրաքանչյուր հանդիպում ուղղակի ազդում է «Էնֆիլդում» նրա հետագա ճակատագրի վրա։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն, որը նախկինում գլխավորում էր Լևերկուզենի «Բայերը», «Ռեալի» ղեկը ստանձնել էր անցած ամռանը, սակայն հունվարի 12-ին «արքայական» ակումբը հայտարարեց 42-ամյա մասնագետի հետ պայմանագիրը խզելու մասին։
Այս պահին Անգլիայի առաջնության 23 տուրից հետո «Լիվերպուլը» վաստակել է 36 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։
Հետևեք մեզ՝ այստեղ



