ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Արարատի մարզերում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունվարի 30-ին ծառայություններ կմատուցվեն․
- ժամը 10։00-16:00,
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ․
- ժամը 10:00-16:00,
Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Հունվարի 30-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Չարենցավան և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքներում՝ հունվարի 22-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



