Կինը ողջ-ողջ այրել է քնած ամուսնուն
SOCIETYՍարսափելի դեպք է տեղի ունեցել Բուրիաթիայում։ Տեղի բնակչուհին ողջ-ողջ այրել է ամուսնուն։ Ինչպես պարզվել է, տանը հրդեհ է բռնկվել, կինը թեթեւ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ասել է, որ դստերը փրկելիս է այրվածքներ ստացել։ Փրկարարները կրակը մարելուց հետո հայտնաբերել են 28-ամյա տղամարդու դի։ Սակայն ոստիկանները քննություն անցկացնելիս պարզել են, որ հրդեհը պատահականություն չի եղել։
Պարզվել է, կինը սպասել է, մինչեւ 28-ամյա ամուսինը քնի, ապա նրա վրա բենզին է լցրել ու այրել։ Ապա փորձել է ներկայացնել, իբր պատահաբար է տունն այրվել եւ ինքն ու դուստրը հազիվ են փրկվել։ Ոստիկանությունում նա խոստովանել է իր մեղքը։ Հարեւանները պատմել են, որ ամուսինները հաճախ էին վիճում։ Նրանք միասին ապրել են 10 տարի։ Կինը ձերբակալված է։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



