Վալերի Հովհաննիսյանը նշանակվել է «Տորպեդոյի» նախագահ
SOCIETYԱրմավիրի «Տորպեդոյի» նախագահ է նշանակվել Վալերի Հովհաննիսյանը. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Նշենք, որ Հովհաննիսյանը նաև Երևանի «Ուլիսի» սեփականատերն է:
«Շնորհակալ եմ ակումբի բաժնետերերին և անձամբ Օլեգ Մկրտչյանին «Տորպեդոյում» համատեղ աշխատանքի հնարավորության համար: Այս տարի դուրս ենք գալիս ոչ միայն ակումբային, այլև արմավիրյան ֆուտբոլի զարգացման բոլորին նոր, պատմական փուլ: Ամեն ինչ կանենք, որպեսզի մեր երկրպագուներին ուրախացնենք վառ և դիտարժան խաղով»,- ասել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ 56 տարվա պատմության ընթացքում «Տորպեդոն» առաջին անգամ Ռուսաստանի առաջին դիվիզիոնում խաղալու հնարավորություն ստացավ:
Ակումբի գլխավոր մարզիչ նշանակված Վալերի Կարպինը թիմի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր. այս մասին գրում է championat.com-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



