Ես կգնեմ քո տունը, եթե համաձայնես հաջորդ մենամարտդ անցկացնել ինձ հետ․ Ծառուկյանը՝ UFC-ի չեմպիոնին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) վարկանիշային աղյուսակի երկրորդ համարը, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը արձագանքել է դիվիզիոնի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի՝ առանձնատունը վաճառելու մասին լուրերին։
Ավելի վաղ Infobae պորտալը տեղեկացրել էր, որ Թոփուրիան 2,9 միլիոն եվրոյով վաճառքի է հանել Մադրիդի «Լաս Լոմաս» էլիտար բնակելի համալիրում գտնվող իր առանձնատունը։
«Ես կգնեմ քո տունը, եթե համաձայնես հաջորդ մենամարտդ անցկացնել ինձ հետ», — սոցցանցի իր էջում գրել է Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ վրացական արմատներ ունեցող իսպանացի մարտիկը կարիերայում դադար է վերցրել՝ ամուսնալուծության հետ կապված ընտանեկան խնդիրների պատճառով։
Ստեղծված իրավիճակից օգտվելով՝ Ջասթին Գեյջին օրեր առաջ հաղթանակ տարավ Փեդի Փիմբլեթի նկատմամբ՝ նվաճելով թեթև քաշային կարգի չեմպիոնի ժամանակավոր տիտղոսը։
Հետևեք մեզ՝ այստեղ



