Մեր զինված ուժերը պատրաստ են անհապաղ արձագանքել մեր երկրի ցամաքային, օդային և ջրային սահմանների դեմ ուղղված ցանկացած ագրեuիայի․ Արաղչի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին գրառում է կատարել՝ սպառնալով Միացյալ Նահանգներին և նշելով, որ իր երկիրը չի ձգտում միջուկային զենքի։
«Մեր քաջարի զինված ուժերը պատրաստ են՝ մատները ձգանին, անհապաղ և հզոր արձագանքել մեր երկրի ցամաքային, օդային և ջրային սահմանների դեմ ուղղված ցանկացած ագրեսիային։
12-օրյա պատերազմից քաղված դասերը թույլ են տվել մեզ արձագանքել ավելի վճռականորեն և արագ։
Միևնույն ժամանակ, Իրանը միշտ ողջունել է փոխշահավետ, արդար և հավասար միջուկային համաձայնագիրը՝ հավասար պայմաններով և առանց հարկադրանքի, սպառնալիքների կամ ահաբեկման, որը երաշխավորում է Իրանի իրավունքները խաղաղ միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ և ապահովում է միջուկային զենքի բացակայությունը։
Նման զենքերը տեղ չունեն մեր անվտանգության հաշվարկներում, և մենք երբեք չենք ձգտել դրանք ձեռք բերել»,-նշել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



