Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացման մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպան պետք է լիովին ներգրավված լինի Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցություններում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այս մասին հայտարարել է X սոցիալական ցանցի իր էջում՝ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո։
«Ես հենց նոր խոսեցի նախագահ Զելենսկու հետ։ Ֆրանսիայի համանախագահությամբ G7-ի հանդիպումից հետո Ուկրաինա կուղարկվեն գեներատորներ՝ ձմռանը բնակչության գոյատևման համար։ Ֆրանսիայի դիրքորոշումը հստակ է. մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», - նշել է Ֆրանսիայի առաջնորդը։
Մակրոնը նաև ասել է, որ ինքը և Զելենսկին քննարկել են Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները։ Նա նշել է, որ «եվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն քննարկվող հարցերում»։
Միևնույն ժամանակ, պետության ղեկավարը ընդգծել է, որ Փարիզը «վճռականորեն տրամադրված է մեծացնել ճնշումը» Մոսկվայի վրա և աշխատում է եվրոպական նոր պատժամիջոցների վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ



