Ոսկու գնի նոր պատմական առավելագույնը
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայում ոսկու մեկ գրամի գինը հասել է 32. 248 իենի (մոտ 210 ԱՄՆ դոլար ներկայիս փոխարժեքով)՝ երկրորդ օրն անընդմեջ թարմացնելով պատմական առավելագույն ցուցանիշը։ Այս մասին վկայում են երկրում թանկարժեք մետաղների առաջատար վաճառող «Tanaka Kikinzoku» ընկերության տվյալները։
Միաժամանակ, ոսկու գինը Ճապոնիայում պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 30 հազար իենի սահմանը։
Տեղական վերլուծաբանների գնահատմամբ՝ ներդրողների հետաքրքրությունը ոսկու նկատմամբ շարունակում է աճել՝ պայմանավորված ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ՖՀՀ) անկախության հնարավոր նվազման վերաբերյալ մտահոգություններով։
ՖՀՀ ղեկավարությունը խիստ քննադատության է ենթարկվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, ինչի ֆոնին ներդրողները ոսկին դիտարկում են որպես հուսալի ակտիվ։
Նշենք՝ համաշխարհային շուկայում ոսկու գինը շարունակել է աճել՝ առաջին անգամ գերազանցելով 5000$ մեկ տրոյական ունցիայի համար (31.1 գ), ինչը շուրջ 16 %-ով ավելի է՝ այս տարվա սկզբից:
Հետևեք մեզ՝ այստեղ



