Վրաստանում գործարարները կտուգանվեն հանրային քաղաքական գործունեության համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանում ձեռնարկատերերը հանրային քաղաքական գործունեության համար կտուգանվեն 20 հազար լարիով, հաղորդում է Грузия Online-ը։
Ըստ կառավարության որոշման՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը սահմանում է նոր վարչական իրավախախտում այն բիզնես կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են իրենց հիմնական գործունեության հետ կապ չունեցող հանրային քաղաքական գործունեությամբ։
«Եթե այս իրավախախտումը կատարվի, Պետական աուդիտի ծառայությունը տնտեսվարող սուբյեկտին կտուգանի 20 հազար լարիով, իսկ կրկնվող կամ հետագա իրավախախտման դեպքում՝ 40 հազար լարիով»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կիրցխալիան։
Վերը նշված և այլ նախատեսված օրենսդրական փոփոխություններն իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում երեկ քննարկվել են խորհրդարանական մեծամասնության նիստում, որին մասնակցել է նաև կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում տարբեր օրենքներում, որոնք էլ ավելի կբարդացնեն երկրում քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը։ Օրինակ՝ դրամաշնորհների մասին օրենքը կխստացվի, արտասահմանյան լոբբինգը կքրեականացվի, «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրենքը կփոփոխվի՝ քաղաքական կուսակցություններին անդամակցությունը սահմանափակելու համար, և կփոփոխվի օրգանական օրենքը, և յուրաքանչյուրին, ով աշխատում է ծառայությունների մատուցման պայմանագրով այնպիսի կազմակերպության հետ, որն իր տարեկան եկամտի ավելի քան 20%-ը ստանում է օտարերկրյա պետությունից, ութ տարով կարգելվի անդամակցել որևէ քաղաքական կուսակցության։
Հետևեք մեզ՝ այստեղ



