Yerevan, 25.May.2026,
00
:
00
BREAKING


Արարատում մետաղաձուլական գործարանի աշխատակիցները պայթուցիկներ և արկեր են հայտնաբերել

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Տևական ժամանակ է՝ Արարատի մարզում հայտնի «ՋԹԲ-ՍԹԻԼ» գործարանի աշխատակիցները կարելի է ասել աշխատում են բավականին լարված ու պատասխանատվության բարձր զգացումով։ Գործարանի հիմնադիրներն ու ղեկավար կազմը աշխատակիցների առջև թիվ 1 պահանջ են դրել, որ ցանկացած բեռնատարով եթե երկաթ է տեղափոխվում իրենց մոտ, ապա պարտադիր զննեն ոչ միայն բեռնատարը, այլ նաև բերված երկաթե ջարդոնը։

Այսօր՝ հունվարի 30-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին ամիսներին տոննաներով երկաթե ջարդոն է տեղափոխվել գործարան և հենց աշխատակիցների աչալուրջ գործողությունների շնորհիվ է, որ արտակարգ դեպք կամ դեպքեր տեղի չեն ունեցել, քանի որ որոշ բեռնատարների կողմից գործարան բերված երկաթե ջարդոնների մեջ աշխատակիցները հայտնաբերել են հարյուրավոր կասկածելի պայթուցիկներ, նռնակներ, հակատանկային արկեր, որոնք ճիշտ է՝ ըստ մասնագետների իրենցից վտանգ չեն ներկայացնում, սակայն եթե գործարանի աշխատակիցները առանց բերված երկաթե ջարդոնները զննելու այն լցնեն հատուկ ձուլարանի կրակի մեջ, ապա պայթյունը անխուսափելի կլինի և ոչ միայն գործարանը, այլև հարակից Արարատ քաղաքի Զոդ Բանավանում, Սուրենավանում, անգամ Երասխում կզգան այդ պայթյունի հետևանքները։

Վերջին մեկ ամսվա ընթացքում այնքան շատ զինատեսակ էր հայտնաբերվել և այդ ամենը գործարանի տնօրինության ահազանգով դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարության սակրավորների կողմից արձանագրվել է։

Հայտնաբերվածի փաստով ոստիկանության Արարատի բաժնում կազմվում են համապատասխան փաստաթղթեր, որոնք փոխանցվում են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գործարան մտնող ամեն մի բեռնատարի շարժը նաև տեսանկարահանվում է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2025թ․ օգոստոսի 27-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսօրին մոտ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատրվ տեղեկություններ էին ստացվել, որ Արարատ քաղաքի ժողովրդին հայտնի Զոդի կամրջի հարևանությամբ գործող մետաղաձուլական գործարանի աշխատակիցները հակատանկային արկ էին հայտնաբերել։

Ժամանել էին Արարատի մարզի քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը , ոստիկանության Արարատի բաժնի պետ Գրիշա Քոչարյանը։

Տեղում պարզվել էր, որ ստացված տեղեկությունը հավաստի էր և «ՋԹԲ-ՍԹԻԼ» գործարան տեղափոխված թափոնի մեջ հայտնաբերվածը հակատանկային արկ էր։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` իրավապահները աշխատել էին մի քանի վարկածի ուղղությամբ, որոնց մեջ էր մտնում նաև այն, որ հնարավոր էր անհայտ անձը կամ անձինք փորձել էին գործարանը պայթեցնել, կամ նախազգուշացում էին ուղարկել ըստ մամուլում շրջանառվող լուրերի նշված գործարանի սեփականատեր, գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին, ով Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան է և հակատանկային արկը չէր պայթել առաջին հերթին գործարանի աշխատակիցների աչալրջության շնորհիվ, քանի որ երբ բեռնատարով երկաթե թափոն էին բերել գործարան, աշխատակիցները տեսակավորել էին այն և այդ ժամանակ նկատել էին կպչուն ժապավենով փաթեթավորված պարկը, և քանի որ չէր երևացել, թե պարկի ներսում ինչ կար աշխատակցիները պարկը հեռացրել էին, ապա բացել էին, որտեղ հայտնաբերել էին ցինկից խողովակ, որի մեջ նկատել էին հակատանկային արկը և եթե այն գցեին հատուկ պրեսի սարքավորման մեջ, այն կպայթեր կամ եթե չպայթեր, այն այնուհետև տեղափոխելու էին ձուլարան և մի քանի հազար աստիճան կրակի մեջ այն հաստատ կպայթեր և տեղի կունենար ողբերգություն, քանի որ ձուլարանի մոտ գտնվող աշխատակիցները հաստատ կտուժեին, այդ թվում գուցե այն ողբերգական ավարտ ունենար։

Հետևեք մեզ՝ այստեղ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest