Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Դուք կարող եք ազատել Բաքվում պահվող բոլոր հայ քրիստոնյաներին․ Թաթոյանը դիմել է ԱՄՆ փոխնախագահին

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը գրել է.

«3 հարցով դիմել եմ ԱՄՆ փոխնախագահին` Հայաստան նախատեսված նրա այցի առիթով: Հրապարակում եմ նամակը հայերեն և անգլերեն:

«ԱՄՆ հարգարժա՛ն փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենս

«Հիլբիլիի էլեգիա․ ընտանիքի և ճգնաժամի մեջ գտնվող մշակույթի հուշագրություն» Ձեր հրաշալի գրքում Դուք Ձեր ժողովրդի մասին գրել եք. «Խորը հավատարմության զգացում, նվիրվածության անզիջում հավատարմություն ընտանիքին և հայրենիքին»։ Այս տողերը կարդալիս մտածում էի՝ Դուք կարող էիք գրել նաև հայերի մասին։

Թեև մեր ժողովուրդներին բաժանում են օվկիանոսներ, սակայն մենք ճանաչում և հասկանում ենք միմյանց։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում պահպանել հավատը նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ քո դեմ է, և լիովին գիտակցում ենք ընտանիքի արժեքը։

Հենց սա է պատճառը, որ ես նամակով դիմում եմ Ձեզ։

Մենք բարձր ենք գնահատում և խորապես արժևորում Ձեր և նախագահ Թրամփի անցյալ գարնանը ձեռնարկած ջանքերը՝ Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան կանխելու ուղղությամբ, որի արդյունքում ստորագրվեց «TRIPP»-ը։

Հայաստան կատարելիք առաջիկա այցի ժամանակ Ձեզ գուցե շատ բան կպատմեն, բայց ոչ այն առաջնային խնդիրների մասին, որոնք հուզում են մեր հասարակությանն իրապես։

Մեծ հարգանքով Ձեր նկատմամբ՝ ուզում եմ հիշեցնել՝

  • Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների և պատանդների, նրանց խոշտանգումների մասին։ Նրանք քրիստոնյաներ են, որոնց միակ «հանցանքը» նրանց հավատն ու ազգային ծագումն է։
  • Ադրբեջանը 2021 թվականից նաև օկուպացրել է Հայաստանի ավելի քան 200 քառ․ կմ տարածք, որի պատճառով մեր սահմանային բնակչությունը մշտական անհանգստության մեջ է, իսկ անվտանգությունը՝ խաթարված։
  • Մեր թիմն ունի նաև ապացույցներ՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի (Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած էթնիկ զտումների վերաբերյալ, որի հետևանքով ընդամենը մի քանի օրում իրենց դարավոր հայրենիքից բռնի տեղահանվեց 120,000 մարդ։

Պատրաստ ենք մեր կազմած հատուկ փաթեթները փոխանցելու Ձեր թիմին։ Դրանք կարող են օգտակար լինել Միացյալ Նահանգների քաղաքական դիրքորոշումը տարածաշրջանում ձևավորելու հարցում։

Դուք և նախագահ Թրամփն ունեք գործունեության բացառիկ հաջողակ փորձ։

Նախագահ Թրամփը վերադարձրեց գերիների, որոնք անգամ կորած էին համարվում։ Միասին դուք կանխեցիք Հայաստանի նկատմամբ ագրեսիան անցյալ գարնանը, երբ Բայդենի վարչակազմը նույնի համար որևէ քայլ չձեռնարկեց։ Սրանք ոչ թե խոսքեր են, այլ կոնկրետ արդյունքներ։ Եվ ամբողջ աշխարհի հայերը սա տեսնում ու հիշում են։

Մենք վստահ ենք, որ Ադրբեջան կատարելիք Ձեր այցի ընթացքում Դուք կարող եք ազատել Բաքվում պահվող բոլոր 19 հայ քրիստոնյա գերիներին ու պատանդներին։ Այս քայլը հազարավոր հայ ընտանիքներին կբերի հույս ու արդարություն և լայն արձագանք կստանա ամբողջ աշխարհի հայ համայնքում:

Հարատև խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ջանքերը նպատակին կհասնեն, երբ Ադրբեջանը դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքներից, ինչպես նաև վերականգնվեն բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի քրիստոնյա հայերի բնական իրավունքները։

Մեր ժողովրդի համար նախագահ Թրամփի և Ձեր այս ջանքերը կդառնան հերոսական, և Ձեր անունները հավերժ կմնան մեր պատմության էջերում։

Համոզված եմ, որ մեր երկու ազատասեր ժողովուրդների դաշինքը՝ հանուն խաղաղության, բարօրության և հավատքի պահպանման, կարող են բացել նոր դարաշրջան Կովկասում և ամբողջ տարածաշրջանում։ 

Հայաստանը պատրաստ է լինել այդ ապագայի մաս՝ ոչ որպես խնդրող, այլ որպես լիիրավ գործընկեր։

Ձեր տատիկն ասում էր․ «Աստված օգնում է նրանց, ովքեր օգնում են իրենք իրենց»։ Մենք հենց այդպես էլ անում ենք՝ օգնում ենք ինքներս մեզ և համոզված ենք, որ Աստված մեզ ուղարկել է ընկերներ։

Մեծ ակնկալիքով սպասում ենք Ձեր առաջիկա այցին Հայաստան և տարածաշրջան»:

Հետևեք մեզ՝ այստեղ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank