Թեհրանում կազմակերպվել են ապաստարաններ մոտ 2,5 մլն մարդու համար
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թեհրանում, Մերձավոր Արեւելքում լարվածության աճի ֆոնին, կազմակերպվել են ապաստարաններ, հայտնել է Իրանի մայրաքաղաքի ճգնաժամերի կառավարման կազմակերպության ղեկավար Ալի Նասիրին։
«Անհրաժեշտ փուլերի ավարտից եւ թույլտվություններ ստանալուց հետո կկազմակերպվեն ապաստարաններ 2,5 մլն մարդու համար»,- նրա խոսքերը մեջբերել է SNN գործակալությունը։
Դրա համար պատրաստում են ավելի քան 300 շինություններ, որոնք գտնվում են հողի տակ, մասնավորապես, այգիների տարածքում եւ հասարակական կենտրոններում։ Մետրոյի 82 կայարանների տարածքը կհամալրեն զուգարաններով եւ ուտելիքի ու ջրի պաշարներով, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել էր հարվածել Իրանին երկրում անկարգությունների ֆոնին։
Ավելի ուշ նա ասել էր, որ Իրանին է մոտենում «հսկայական նավատորմ» եւ պահանջել էր «գործարք կնքել»։
Թեհրանն իր հերթին բազմիցս հայտնել է, որ պատրաստ է բանակցությունների՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ հավասարության վրա, բայց պահանջներ ներկայացնելը բանակցություններ համարվել չի կարող։
Հետևեք մեզ՝ այստեղ



