Հրդեհ Գևորգ էմինի փողոցում գտնվող շինանյութի պահեստում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 31-ին, ժամը 18:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ էմինի փողոցի շենքերից մեկի 1-ին հարկում գտնվող շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում (մոտ 100 քմ տարածքում):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 19:35-ին: Այրվել են շենքի կառուցման համար նախատեսված շինարարական պարագաներ (պլաստմասսե խողովակներ, ներկեր, ապակե բամբակ, մեկուսիչ խողովակներ և այլն):
Հետևեք մեզ՝ այստեղ



