Լա Լիգա․ «Բարսելոնան» հաղթեց «Էլչեին»
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի Լա Լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Էլչեի» հետ։ Հանդիպումը կայացավ «Մանուել Մարտինես Վալերո» մարզադաշտում և ավարտվեց կատալոնական ակումբի հաղթանակով՝ 3:1 հաշվով։
Խաղի հաշիվը արդեն 6-րդ րոպեին բացեց «կապտանռնագույնների» երիտասարդ հարձակվող Լամին Յամալը։ Տանտերերը կարողացան պատասխանել 29-րդ րոպեին. հաշվի հավասարությունը վերականգնեց Ալվարո Ռոդրիգեսը։ Այնուամենայնիվ, ընդմիջումից առաջ՝ 40-րդ րոպեին, Ֆեռան Տորեսը կրկին առաջ մղեց հյուրերին։
Հանդիպման երկրորդ կեսում՝ 72-րդ րոպեին, Մարկուս Ռաշֆորդը խփեց իր թիմի երրորդ գնդակը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակած 55 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Էլչեն» 24 միավորով 14-րդ հորիզոնականում է։
Հաջորդ տուրում՝ փետրվարի 7-ին, «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Մալյորկային», իսկ «Էլչեն» կմեկնի Սան Սեբաստիան՝ մրցելու «Ռեալ Սոսյեդադի» հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ



