Մարտունիում պայթյուն է տեղի ունեցել. Մանրամասներ
SOCIETYՓետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի 55 շենքի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։
«Ժամանել են Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։
Պարզվել է, որ պայթյուն, փլուզումը տեղի է ունեցել նշված շենքի 18-րդ բնակարանում՝ գազի արտահոսքի պատճառով, ինչի հետևանքով վնասվել են տան լուսամուտների մի մասը, դռները և փլուզվել է պատի մի հատված։Պայթյունի, փլուզման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» և «Տրանս Գազ» ընկերությունների ծառայողները։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են տան սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները»,-հայտնում է shamshyan.com-ը։



