ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հարավային Ավստրալիան ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը. «Փաստ»
LIFE«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Մոզամբիկ՝ Հերոսների օր
ԱՄՆ՝ Գազարի տորթի ազգային օր և Չորս կապելլաների օր
Թայլանդ՝ Վետերանների օր
Ճապոնիա՝ Սեցուբուն
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1897 – ծնվել է թերապևտ, արյունաբան Անդրեյ Բաղդասարովը։
1907 – ծնվել է հայ խորհրդային ռեժիսոր և դերասան Հրանտ Մանվելյանը։
1911 – ծնվել է արձակագիր, մշակույթի վաստակավոր գործիչ Գարեգին Սևունցը։
1916 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը, գեներալ Յուդենիչի հրամանատարությամբ, գրավել են Էրզրումը։
1922 – ՀԽՍՀ խորհուրդների առաջին համագումարը հաստատել է Խորհրդային Հայաստանի առաջին Սահմանադրությունը։
1933 – վախճանվել է ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ, Մխիթարյան վարդապետ Հակովբոս Տաշյանը։
1983 – ծնվել է բանաստեղծ Կարեն Անտաշյանը։
1983 – ծնվել է շախմատիստ, գրոյսմայստեր Գաբրիել Սարգսյանը։
1993 – հրաժարական է ներկայացրել Հայաստանի վարչապետ Խոսրով Հարությունյանը, հետագայում նրան փոխարինել է Հրանտ Բագրատյանը։
1998 – հրաժարական է ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
2006 – անհայտ անձինք Կոմիտասի փողոցում հարձակում են գործել ինկասատորական մեքենայի վրա․ սպանվել է վարորդը, մեքենան առևանգվել է։
2009 – Երևանում իր տան մուտքի մոտ սպանվել է Հայաստանի փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանը։
2011 – Արցախում բացվել է ազգային պատկերասրահը։
2021 – «Հայրենիքի փրկության շարժումը» Երևանում վերսկսել է բողոքի ցույցերը։
2021 – Հարավային Ավստրալիան ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը։
ԱՇԽԱՐՀ
1014 – Դանիայի թագավոր է դարձել Հարալդ Սվենսոնը։
1377 – Ռոբերտ Ժնևսկու բանակը գրավել է Չեզենա քաղաքը, սպանվել է ավելի քան 4 հազար մարդ։
1468 – վախճանվել է տպագրության գյուտի հեղինակ Յոհան Գուտենբերգը։
1488 – Բարդուղիմեոս Դիաշը հասել է Բարեհուսո հրվանդան։
1509 – Դիուի ճակատամարտում Պորտուգալիան հաղթել է մամլուքներին։
1637 – Նիդերլանդներում տեղի է ունեցել «կակաչամանիան»։
1809 – ծնվել է կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնը։
1826 – ձերբակալվել է Ալեքսանդր Գրիբոյեդովը։
1830 – Լոնդոնյան արձանագրությամբ ճանաչվել է Հունաստանի անկախությունը։
1870 – ուժի մեջ է մտել ԱՄՆ Սահմանադրության 15-րդ լրացումը։
1887 – վախճանվել է բանաստեղծ Գեորգ Թրակլը։
1898 – ծնվել է ճարտարապետ Ալվար Աալտոն։
1930 – ստեղծվել է Վիետնամի կոմունիստական կուսակցությունը։
1945 – ավարտվել է Վիսլա-Օդերյան օպերացիան։
1961 – Անգոլայում սկսվել է անկախության պատերազմը։
1966 – «Լուսին-9»-ը ուղարկել է Լուսնի առաջին լուսանկարները։
1972 – բացվել են Սապորոյի Ձմեռային օլիմպիական խաղերը։
2014 – Մոսկվայի դպրոցում տեղի է ունեցել ողբերգական հրաձգություն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



