400 միլիոն դրամ՝ մշակույթի տան վերակառուցման համար
CULTUREՏաշիրի կենտրոնում գործող ժամանակակից բոլոր հարմարություններով հագեցած մշակույթի կենտրոնը փոխել է քաղաքի, անգամ հարակից համայնքների բնակիչների կյանքը։
1978 թվականին կառուցված ու կիսավեր շենքի հիմնանորոգման աշխատանքները սկսվեցին 2017 թվականին` Կարապետյան ընտանիքի ջանքերով։ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ, շենքի վերակառուցման և անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար ազգային բարերար Սամվել Կարապետյանը ներդրեց շուրջ 400 միլիոն դրամ։
Մշակույթի կենտրոնում ընթերցասերներին միավորում է գրադարանը, տարեցները իրենց հանգիստն ու ժամանցն են անցկացնում հատուկ իրենց համար հարմարեցված սենյակներում, կազմակերպվում են համերգներ, թատերական ներկայացումներ։ Կենտրոնում գործում են տարբեր խմբակներ շախմատի ակադեմիայի դասարան։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



