Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


2025–ին կրճատվել է պետական կառավարաման համակարգի կողմից 1 անձից գնումների ծավալը

ECONOMICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մեկնարկել են գնումների նոր էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները, որով նախատեսվում է ապահովել ընթացակարգերի լիարժեք թվայնացում, գնումների քաղաքականության բարելավում, թափանցիկության բարձրացում։ Այս մասին զեկուցվել է այսօր՝ փետրվարի 3–ին, Ֆինանսների նախարարության 2025–ի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը ներկայացնելիս, որին ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Զեկուցվել է նաև, որ հաշվետու տարում կրճատվել է նաև պետական կառավարաման համակարգի կողմից 1 անձից գնումների ծավալը։ Վարչապետը հետաքրքրվել է Գնումների էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացից, ինչին ի պատասխան փոխնախարար Ավագ Ավանեսյանը պատասխանել է, որ այն կգործի 2027 թվականին: «Համակարգն աշխատելու է 10 տարի: Մենք այս անգամ ոչ թե ձեռք ենք բերել համակարգ, որը հետո պետք է սպասարկվի, այլ ամբողջական փաթեթն ենք ձեռք բերել։ Այսինքն՝ մենք ասում ենք, որ 10 տարի պետք է անընդհատ համակարգն աշխատի»,- ասել է փոխնախարարը:

Նիկոլ Փաշինյանը հարցրել է՝ համակարգի պայմաններում շրջանառության մեջ թուղթ լինելո՞ւ է: Փոխնախարարը պատասխանել է, որ գրեթե բացառվում է: «Իմ կանխավարկածը միշտ եղել է այն, որտեղ մենք ասում ենք թվայնացված՝ նշանակում է այդտեղ թուղթ չկա, բայց հետո պարզվել է, որ երբեմն ունենում ենք թվային և զուգահեռ թղթային: Այսինքն՝ թվայինն ամբողջական կա, բայց միևնույն է, նույնը կարելի է անել թղթային տարբերակով: Դրանով, իմ կարծիքով, մենք թվայնացման մոտիվացիան, արդյունավետությունը և ծախսի արդյունավետությունը նվազեցնում ենք: Որտեղ ասում ենք թվայնացում, հատկապես՝ եթե խոսքը գնում է գնումների մասին, պետք է թղթայինը բացառվի, որովհետև թվայնացում նշանակում է ավելի լավ հետագծելիություն, թափանցիկության ավելի մեծ համակարգ և այլն», - ասել է վարչապետ Փաշինյանը։

Ներկայացվել են մակրոտնտեսական և հարկաբյուջետային հիմնական ցուցանիշները, քննարկվել են դրանց բարելավման ուղղությամբ իրականացվելիք հետագա աշխատանքների ուղղությունները:

Կարևորվել է պետական ֆինանսների կառավարման միասնական հարթակի ներդրումը, որը հնարավորություն կտա բարձրացնելու պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը, արագացնելու գործընթացները և ներդնելու վերահսկողության ինքնաշխատ մեխանիզմներ:

Նշվել է նաև արհեստական բանականության պիլոտային ծրագրի գործարկման հնարավորությունների մասին, որը կներդրվի գանձապետական համակարգում վերլուծական նպատակով:

Ներկայացվել են հարկային քաղաքականության նոր հայեցակարգի ուղղությամբ իրականացված աշխատանքները, որոնք միտված են Հայաստանի Հանրապետությունում հարկային քաղաքականության փոփոխությունների առաջիկա փուլի տեսլականի նախանշմանը, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների համար արդար, մրցակցային և կայուն հարկային միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև ազգային տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանն ուղղված քաղաքականության շարունակմանը՝ հիմքում ունենալով տնտեսության զարգացման գնահատված առաջնահերթություններն ու հնարավորությունները:

Քննարկվել են նաև բյուջետային համակարգի կատարելագործման, ճկունության և հաշվետվողականության ուղղությամբ կատարված քայլերը:

Նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության ինստիտուցիոնալ զարգացման ուղղությունները՝ մասնավորապես անդրադառնալով միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող ռազմավարական պլանավորման` նպատակներ և հիմնական արդյունքներ (ՆՀԱ) և կատարողականի հիմնական ցուցիչներ (ԿՀՑ) համակարգերի ներդրմանը, ինչպես նաև հայտնել ուսուցողական կազմակերպություն դառնալու ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է դառնալ բարձր արդյունավետ, ինքնազարգացող և ուսուցվող կազմակերպություն:

Հետևեք մեզ՝ այստեղ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome