Հայաստան ներմուծված բենզինը գների վրա կունենա ազդեցություն, բայց ոչ մեծ. դա կախված կլինի ծավալից. ԿԲ նախագահ
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանից ներմուծված բենզինի ազդեցությունը Հայաստանում գների վրա տեսանելի կլինի հունվար ամսվա գնաճի մեջ։ Այդ մասին, այսօր՝ փետրվարի 3–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով գնաճի վրա Ադրբեջանից բեռների ներմուծման գործընթացի ազդեցության վերաբերյալ հարցին։
«Նման վերլուծություն դեռ չունենք, որովհետև այդ ապրանքների քանակը և ծավալը բավականին սեղմ են և սահմանափակ։ Այնուամենայնիվ, մենք որոշակի ազդեցություններ կտեսնենք բենզինի ներմուծման արդյունքում, սակայն կարծում եմ, որ այդ ազդեցություններն էական չեն լինի։ ազդեցությոնը կախված կլինի զամբյուղում ներկրվող ապրանքի ունեցած չափաբաժնից»,– ասաց նա։
Ըստ նրա` եթե մենք ունենանք բաց սահմաններ, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ` ներմուծման և արտահանման տեսանկյունից, դա դրական ազդեցություն է ունենալու մեզ վրա։
Պատասխանելով ԹՐԻՓՓ-ի հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցին՝ ԿԲ նախագահն ասաց. «Սրա մասին պետք է խոսենք այն դեպքում, երբ մենք առնվազն նախագիծն ունենանք թղթի վրա, ու կարողանանք վերլուծել ու հասկանալ, թե ինչ քայլեր են մեզ սպասվում, ովքեր են ներդրողները, ինչ ծավալի ներդրման մասին է խոսքը, ինչ ժամանակահատվածում և ինչ ուղղություններով։ Արդյոք այն լինելու է ուղղակի ներդրումներ, թե վարկային միջոցների տրամադրում, որոնք հետո մեր ընկերությունների կողմից կոնվերտացիայի է լինելու որոշակի աշխատանքի։ Ես հիմա զերծ կմնայի մեկնաբանությունից, որովհետև տեղեկատվության պակաս ունեմ»։
Հետևեք մեզ՝ այստեղ



