Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի հանդիպումը երիտասարդների հետ․ (տեսանյութ)
VIDEOԵրեկ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը երիտասարդների հետ։ Հանդիպումն անցել է բարդ, ցավոտ հարցերի բաց քննարկմամբ։ Առանց ձևականությունների ու անկեղծ։
Մասնակիցները բարձրաձայնել են սուր և սկզբունքային հարցեր, այդ թվում՝ այնպիսիք, որոնք մինչև այս երբեք չէին հնչել նման ձևաչափով։
Քննարկումը, իրոք, ստացվեց թեժ և բազմաշերտ․ անդրադարձ կատարվեց սոցիալական, քաղաքական, տնտեսական և արժեհամակարգային մի շարք թեմաների, որոնք այսօր հուզում են մեր երիտասարդներին։ Ստացվել էին հարյուրավոր հարցեր՝ Երևանից ու բոլոր մարզերից։ Մենք փորձել ենք խմբավորել դրանք, որպեսզի որևէ հարց անտեսված չմնա։
Բազմաթիվ հարցեր երիտասարդներն ուղղել են տեղում՝ ակնկալելով և ստանալով անկեղծ պատասխաններ։ Հարցերից շատերն իրոք հետաքրքիր էին, ու արդյունքում ստացվեց անկաշկանդ, դինամիկ քննարկում։ Շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր թիմի ընտրած սկզբունքին՝ բաց ու ուղիղ երկխոսությունն առաջ գնալու կարևորագույն ճանապարհն է։
Հանդիպման մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել վաղը` փետրվարի 5-ին, ժամը 21։00-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



