Պեկինը կոչ է արել Տոկիոյին խորապես վերանայել իր ռազմական ագրեսիայի պատմությունը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիան պետք է վերանայի իր ռազմական ագրեսիայի պատմությունը և խոհեմություն ցուցաբերի իր սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելիս։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։
«Ճապոնական միլիտարիզմը լուրջ աղետներ է բերել տարածաշրջանին և աշխարհին։ Մենք կոչ ենք անում ճապոնական կողմին լսել խաղաղության համար պայքարող ներքին ձայները և իրական գործողություններով արժանանալ իր ասիական հարևանների վստահությանը», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով լրագրողների հարցին Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի՝ Սահմանադրությունում ինքնապաշտպանության ուժերի կարգավիճակը որպես լիարժեք բանակ ամրագրելու մտադրության մասին՝ «չինական սպառնալիքին» հակազդելու համար։
Լին Ցզյանը նաև վերահաստատել է, որ Կահիրեի և Պոտսդամի հռչակագրերում ամրագրված պարտավորությունների կատարումը ծառայում է՝ որպես «քաղաքական և իրավական նախապայման Ճապոնիայի՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտված երկրի՝ միջազգային հանրություն վերադառնալու համար»։
Հետևեք մեզ՝ այստեղ



