Մենք պատրաստ ենք թշնամու ցանկացած գործողության. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրթիռային քաղաք այցելության ժամանակ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին հայտարարել է, որ Իրանը հաջողությամբ ամրապնդել է իր զսպող ուժը՝ արդիականացնելով իր բալիստիկ հրթիռները բոլոր տեխնիկական ասպեկտներով, հաղորդում է ԻՐՆԱ-ն։
«Իրանը հաջողությամբ ամրապնդել է իր զսպող ուժը՝ արդիականացնելով իր բալիստիկ հրթիռները բոլոր տեխնիկական ասպեկտներով,- նշել է Մուսավին։ -Մենք պատրաստ ենք թշնամու ցանկացած գործողության»։
Նա հավելել է, որ 12-օրյա պատերազմից հետո Իրանն իր ռազմական դոկտրինը պաշտպանականից փոխել է հարձակողականի։
«12-օրյա պատերազմից հետո մենք մեր ռազմական դոկտրինը պաշտպանականից փոխեցինք հարձակողականի՝ անհամաչափ պատերազմի և թշնամուն ջախջախիչ պատասխանի քաղաքականություն որդեգրելով»,- հայտարարել է Մուսավին։
Հետևեք մեզ՝ այստեղ



