«Չայնիի» ոլորաններում բախվել են Երևան-Վարդենիս երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն և «Dodge»-ը․ կան վիրավորներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են Երևան–Վարդենիս երթուղին սպասարկող 311 համարի միկրոավտոբուսն ու «Dodge» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, ըստ հավաքված քաղաքացիների, իբրև թե վթարային իրավիճակ է ստեղծել։
Այդ պահը քննիչները պարզում են։
Հետևեք մեզ՝ այստեղ



