ԶՊՄԿ-ում աշխատանքային գործունեություն ծավալած բազմաթիվ գերդաստաններից մեկի ներկայացուցիչն է Վահրամ Գաբրիելյանը
SOCIETYԶՊՄԿ-ում աշխատանքային գործունեություն ծավալած բազմաթիվ գերդաստաններից մեկի ներկայացուցիչն է Վահրամ Գաբրիելյանը, ով Ընկերության պոչամբարային տնտեսության պետի տեղակալն է`ավելի քան 25 տարվա փորձառությամբ:
Ընկերությունը նրա համար պարզապես աշխատավայր չէ, այլ` ընտանեկան պատմության մի մաս։ Հայրը՝ Օգնիկ Գաբրիելյանը(ավտոհավաքակայանի նախկին ինժեներ), և հորեղբայրները՝ Ռադիկ Գաբրիելյանը (ԶՊՄԿ կադրերի բաժնի նախկին պետ) և Իգնատ Գաբրիելյանը (բացահանքի նախկին աշխատակից), տարիներ շարունակ աշխատել են ԶՊՄԿ-ում՝ իրենց ներդրումն ունենալով տարբեր ոլորտներում։
Հիշում է, որ կոմբինատի թեման մշտապես քննարկվել է ընտանեկան զրույցներում` ինչը ձևավորել է նրա հետաքրքրությունն ու ընտրությունը։
Այսօր Վահրամ Գաբրիելյանը պատասխանատու պաշտոն է զբաղեցնում Ընկերության կարևորագույն կառույցներից մեկում։ Պոչամբարային տնտեսությունը շուրջ 200 աշխատակիցների համախմբված թիմ է՝ փականագործներ, զոդողներ, կարգավորողներ և էլեկտրիկներ` ում համակարգված աշխատանքի շնորհիվ ապահովվում է հարստացուցիչ ֆաբրիկայից դուրս եկող պոչանքների անխափան և վերահսկելի տեղափոխումը դեպի Արծվանիկի պոչամբարային տնտեսություն։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



