Արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ-ում Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցչին
INTERNATIONAL NEWSՀայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության հարցերով Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ, գլխավոր համակարգող Գերնոթ Էրլերին. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հանդիպմանն անդրադարձ արվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպությունում գերմանական նախագահության առաջնահերթությունների իրականացմանը:
Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրները և դրանց լուծման ուղիները:
Էդվարդ Նալբանդյանը Գերնոթ Էրլերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ընդգծելով միջնորդների գործունեությանը աջակցելու կարևորությունը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



