Թուրքիայում 30 քուրդ զինյալ է սպանվել
INTERNATIONAL NEWSԹուրքական Ջիզրե շրջանում երեկ իրականացված ռազմական գործողության հետևանքով 30 քուրդ զինյալ է սպանվել։
Ինչպես տեղեկացրել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը, սպանվածները Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի անդամներ են։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ջիզրեի 7 տարբեր շենքերում իրականացված գործողությունից հետո հայտնաբերվել են 30 զինյալների դիեր։
Կան նաև ձերբակալվածներ։ Առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։
Վերջին շրջանում մարտերը թուրք ուժայինների ու քուրդ զինյալների միջև շարունակվում են։ Երկու կողմերից էլ զոհերի ու վիրավորների մասին է հաղորդվում։
Նշվում է, որ վերջին շրջանում իրականացված գործողությունների արդյունքում 654 քուրդ զինյալ է սպանվել։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



