Yerevan, 07.February.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

bloknot.ru–ն «Հայաստանը խզում է կապերը Ռուսաստանի հետ, իսկ մենք պատասխանում ենք հացահատիկի մատակարարումներով և բարեկամության հավաստիացումներով» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների շուրջ պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել։ Երևանի քաղաքական գործիչներն ավելի ու ավելի են շեշտում, որ ռուսների հետ ոչ մի կապ չեն ուզում ունենալ։ Օրինակ՝ խորհրդարանի խոսնակ Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ Ռուսաստանի մասնակցությունը «Թրամփի ճանապարհ» նախագծին աբսուրդային է։

Մենք էլ մեր կողմից Հայաստանին ակտիվորեն մատակարարում ենք հացահատիկ, պատրաստ ենք վերականգնել երկաթուղին դեպի Ադրբեջան և Թուրքիա ու բառացիորեն համոզում ենք տեղական իշխանություններին հանգիստ վերաբերվել դրան և պահպանել լավ, գործընկերային հարաբերություններ։ Միևնույն ժամանակ, Երևանը պատրաստվում է, խզելով կապերը «Ռոսատոմի» հետ, իր ատոմակայանի կառուցման պայմանագիրը հանձնել Միացյալ Նահանգներին։ Երբ ՀՀ խորհրդարանի խոսնակին հարցրել են, թե արդյո՞ք երկիրը շարունակում է ստորագրել ՀԱՊԿ–ի կողմից ընդունված փաստաթղթերը, նա ընդգծել է, որ Հայաստանը որևէ ձևաչափով չի մասնակցում ՀԱՊԿ-ին։ Լրագրողի հարցը օդից չէր հնչել. Ռուսաստանի ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Հայաստանը պահպանում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակը, և որ Մոսկվան աջակցում է Երևանի ակտիվ և լիարժեք մասնակցությանը ՀԱՊԿ–ին, քանի դա կարևոր է Հայաստանի անվտանգության համար: Սակայն, ըստ Սիմոնյանի, իր երկրի համար դա արդեն անցյալում է: Նույն հանդիպման ժամանակ խոսնակին հարցրել են, թե արդյո՞ք Ռուսաստանը կմասնակցի «Թրամփի ճանապարհի» (TRIPP) նախագծին, և Սիմոնյանն անգամ հենց նման գաղափարն է անվանել աբսուրդ: Խորհրդարանի խոսնակի հայտարարություններին զուգահեռ՝ Հայաստանի ՏԿ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ Հայաստանն սկսում է իր էներգետիկ համակարգը Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի հետ համաժամեցնելու ուղին, և Ռուսաստանը այդ ցանկում չէ: Այսպիսով, ինչպե՞ս մենք արձագանքեցինք: «Ռուսաստանը չի թողնի իր ավանդական դաշնակիցներին՝ Հայաստանին, Սիրիային, Վենեսուելային և Իրանին, ԱՄՆ–ի ողորմածությանը», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Չափազանց երկիմաստ հայտարարություն՝ հաշվի առնելով Սիրիայում և Վենեսուելայում տեղի ունեցած իրադարձությունները: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանը ոգեշնչվի այն փաստից, որ մեր աջակցության շնորհիվ իրենց մոտ կիրականացվեն նմանատիպ սցենարներ։ Սակայն Լավրովն ակնհայտորեն չի անհանգստանում նման տրամաբանությունից։ Նրա խոսքով, «Հայաստանը հասկանում է, թե ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի բարի մտադրությունների հետևում»։ Ռուսաստանի ԱԳՆ–ի հայտարարությունների համաձայն, «մեր հարաբերությունները Հայաստանի հետ հիմնված են ամուր իրավական շրջանակի վրա, որն ամրագրում է դաշնակցային կարգավիճակը»։ Սակայն լիովին անհասկանալի է, թե որտեղ և ինչպես է այդ կարգավիճակը դրսևորվել կամ որտեղ և ինչպես կդրսևորվի։ Մենք չեզոք դիրք ենք գրավել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ, և հիմա Երևանը խզել է բոլոր կապերը ՀԱՊԿ-ի հետ։ Դատելով Ռուսաստանի ԱԳՆ–ի հայտարարությունից՝ այդ հարցում միակ շփման կետը «ռուսական ռազմաբազան և մեր սահմանապահներն են, որոնք հանդես են գալիս որպես Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության հիմնական տարր»։

Նաև հաղորդվել է, որ Ադրբեջանի միջոցով Հայաստան է ուղարկվել ռուսական հացահատիկի նոր խմբաքանակ՝ 25 երկաթուղային վագոն 1746 տոննա ընդհանուր բեռով։ Տարանցիկ բեռնափոխադրումների մեկնարկից ի վեր (2025 թվականի վերջին) Հայաստան է մտել 285 երկաթուղային վագոն մոտ 20 հազար տոննա հացահատիկով: Ռուսաստանը նաև քննարկում է երկաթուղու վերականգնումը Հայաստանում՝ Իջևանի և Ախուրիկի հատվածներում: Այդ հատվածները, ի դեպ, տանում են դեպի Թուրքիա և Ադրբեջան: Այլ կերպ ասած, մենք կօգնենք Երևանին լոգիստիկա հաստատել այն երկրների հետ, որոնցից փորձում ենք պաշտպանել Հայաստանը: Ավելին, Վլադիմիր Պուտինը հրամայել է ընդլայնել մարդասիրական առաքելությունները և մարդասիրական օգնության ծրագիրը դեպի բարեկամ երկրներ, այդ թվում՝ Հայաստան: Ու մինչ մենք ընդլայնում ենք Հայաստանին տրամադրվող օգնությունը, ԱՄՆ–ը փորձում է մեզանից խլել այդ երկրում ատոմակայան կառուցելու պայմանագիրը: Սա, մասնավորապես, ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ փետրվարին Երևան կատարելիք այցի նպատակներից մեկն է: Պաշտոնական օրակարգը, ըստ առկա տեղեկությունների, կկենտրոնանա միջուկային ոլորտում համագործակցության և Հայաստանում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման հեռանկարի քննարկման վրա: Մեծամորի գործող ատոմակայանը կգործի մինչև 2036 թվականը: Սա ֆիքսված հորիզոն է, որից այն կողմ երկիրը չի կարող իրեն թույլ տալ ապրել առանց նոր ռեակտորի կամ նոր կայանի: Եվ կա միայն երկու այլընտրանք. կա՛մ կառուցել նոր ատոմակայան՝ հիմնված ապացուցված տեխնոլոգիաների վրա (այսինքն՝ Ռուսաստանի), կա՛մ անցնել այլ ձևաչափերի, այդ թվում՝ փոքր մոդուլային ռեակտորների, որոնք ԱՄՆ–ը ակտիվորեն գովազդում է որպես «ապագայի էներգիա»:

Քաղաքագետ Արման Ղուկասյանը նշել է, որ մինչ «Ռոսատոմը» Հայաստանին էներգետիկ համակարգում առաջարկում է վաղուց յուրացված, առևտրային օգտագործման մեջ գտնվող և արդեն ինտեգրված տեխնոլոգիաներ, ԱՄՆ–ը պարզապես ցանկանում է «փորձարկել» իր նորարարությունը մեկ այլ երկրի, տվյալ դեպքում՝ Հայաստանի տարածքում: «Տասնամյակների աշխատանքը հիմնված է եղել «Ռոսատոմի» որոշումների վրա: Մեծամորի ատոմակայանը (ԱԷԿ) հաջողված է, ցուցադրում է կայունություն և տնտեսական կանխատեսելիություն: Ավելին, «Ռոսատոմն» ունի ամբողջական ցիկլ՝ նախագծումից մինչև վառելիքի սպասարկում: Սակայն վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները խուսափում են Ռուսաստանի հետ համագործակցությունից և ցուցադրում են ԱՄՆ–ի ուղղությամբ շարժվելու պատրաստակամություն: Ընդհանուր առմամբ, իրավիճակը վկայում է Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններում առկա խոր ճգնաժամի մասին, և իրավիճակը շտկելու համար կարևոր է հասկանալ, թե ո՞վ է մեղավոր դրանում՝ Ռուսաստա՞նը թե՞ Հայաստանը»,– գրել է Ղուկասյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live