Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Չի՛ կարելի ընտրակաշառք տալ քաղաքական կուսակցությանը. Ազատ Արշակյանը՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին

INTERVIEW

Past.am-ը զրուցել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ՝ Սերժ Սարգսյանի ելույթի, կոալիցիայի և այլ ներքաղաքական հարցերի հետ կապված:

- Որո՞նք էին Սերժ Սարգսյանի վերջին ելույթի շեշտադրումները, հիմնական ուղերձները:

-Դա իր պաշտոնից հեռացող նախագահի վերջին ուղերձն էր և հրաժեշտի խոսքը: Նախընտրական քարոզարշավի սկիզբ կարելի է համարել: Ուղերձ էր յուրայիններին, ուղերձ էր հանրությանը, որ նախագահը չի մոռացել Հայաստանի Հանրապետության օրակարգը: Նախկինում այդ օրակարգի կետերի մասին ասվել է, բայց չի կատարվել: Սարգսյանը փորձում է համոզել, որ վճռական է և վերջին մեկ տարում կանի այդ քայլերը:

Այն հարցերը, որոնք շոշափվեցին ելույթում, այսօր չեն ծագել: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ մինչև հիմա բան չի արվել: Չի՞ ցանկացել անել, թե՞ հնարավոր չի եղել: Առաջին տարբերակը բացառենք, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի ուզում է, որ իր հայրենիքը բարգավաճի, ղեկավարն էլ կուզենա լավ համբավ թողնել: Ինքն ուզել է, բայց խանգարող հանգամանքներ են եղել:

-Շրջապա՞տն է խանգարել:

-Այո՛, իր թիմակիցները խոչընդոտել են, շահերի բախում է եղել՝ հասարակության և նոմենկլատուրայի կամ ադմինիստրացիայի շահերի բախում: Այն թիմը, որի օգնությամբ Սերժ Սարգսյանը դարձել է նախագահ, նրան թույլ չի տվել, որպեսզի Հայաստանը դարձնի ժողովրդավարական, ազատ և բարգավաճ երկիր:

-Միայն դրանո՞վ եք պայմանավորում ամեն ինչ:

-Արտաքին միջամտությունն էլ է խանգարող հանգամանք: Բազմաթիվ սխալներ են տեղի ունեցել, քանի որ եղել է հայկական պետության կործանման սպառնալիքը: Հայաստանում այս տարիներին եղել է 4 d` դեպոպուլիացիա, դեինդուստրիալիզացիա, դեսոցիալիզացիա և դեսուվերենիզացիա: Այդ ամենը չարիք է եղել մեր գլխին: Դա ոչ թե մեր ապաշնորհության արդյունք է, այլ պարտադրված է մեզ: Մենք պետք է հերթով այդ թիրախները հաղթահարենք: Եթե վերջին նախագահը դա չլուծի, ապա կասենք՝ անհաջող նախագահ և տասը տարի ունեցանք:

- Իսկ ինչո՞ւ չեն շտապում հստակեցնել՝ ի՞նչ պաշտոններ են կիսելու ՀՅԴ-ի հետ:

-Շատ կոպիտ սխալ արեցին: Սա թե՛ «Դաշնակցության» համար է վատ, թե՛ՀՀԿ-ի, թե՛ Հայաստանի Հանրապետության: Ժողովրդավարական երկրում հենց այնպես պաշտոններ բաշխելը, քաղաքական ընտրակաշառք տալը սխալ է: Դաշնակներն էլ են հասկանում, որ իրենց կաշառք են տալիս, կաշառք տվողը՝ ՀՀԿ-ն, նույնպես դա հասկանում է, հասարակությունը նույնպես հասկանում է, որ ՀՀ-ում բացահայտ տեղի է ունենում քաղաքական կոռուպցիա: Չի՛ կարելի ընտրակաշառք տալ քաղաքական կուսակցությանը, չի՛ կարելի քաղաքական մրցակցությունը պակասեցնել: Դրա համար էլ դեռ դժվարանում են հստակեցնել:

-Իսկ Հրանտ Բագրատյանի՝ բոլոր ընդդիմադիրների միավորման և կոալիցիայի առաջարկին ինչպե՞ս եք վերաբերվում: Առաջարկն իրատեսակա՞ն է:

-Սխալ և իրատեսական չէ: Այդ բոլոր ընդդիմադիրների շահերը շատ տարբեր են: Միանան, որ ինչ անեն: Ես նույնիսկ դեմ եմ, որ ՀՅԴ-ն միանա ՀՀԿ-ին: Քիչ առաջ խոսեցինք այդ մասին: Ծրագրերի շուրջ պետք է միացում լինի: 20-30 կուսակցություն միանում են, որ պաշտո՞ն ստանան: Պետք է անվանական ասվեր՝ ծանոթ ենք ձեր քաղաքական, տնտեսական ծրագրին և հրավիրում ենք համագործակցության: Ես շատ հարգում եմ Հրանտ Բագրատյանին, պատրաստ եմ նրա ծրագրերին աջակցել, բայց այդ մոտեցումը չեմ կիսում:

- ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը քննադատություններ հնչեցրեց՝ սահմանադրական հանրաքվեի հետ կապված: Մեր իշխանություններին այդ ամենը մտահոգո՞ւմ է:

-Կարծում եմ՝այո: Կան ուժեր, որոնք Հայաստանում խանգարում են ժողովրդավարությանը: Այդ ուժերն ունեն հովանավորներ: Եթե հովանավոր չլինի, ապա նրանք պատասխան են տալու իրենց խախտումների համար: Վաղ թե ուշ, պետք է բոլորը պատասխան տան: Հարցազրույցում ես թվարկեցի մեզ խանգարող 4 d-երի մասին: Այն ուժերը, որոնք այդ 4 d-երի առաջացման հիմք են ստեղծել, պետք է պատժվեն:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League