Թրամփը դեղերի զեղչերի կայք է գործարկել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թրամփը դեղերի զեղչերի կայք է գործարկել՝ այն անվանելով TrumpRx։
Այս կայքում հնարավոր չէ դեղորայք գնել, սակայն կարելի է գտնել դեղատոմսով բաց թողնվող դեղամիջոցներ և, ներբեռնելով զեղչի կտրոնը, պարզել, թե որքան հնարավոր կլինի խնայել դրանք գնելիս։
Ըստ dpa-ի, կայքի գործարկման պահին այնտեղ կարելի էր գտնել շուրջ 40 անուն դեղորայք, այդ թվում՝ նիհարեցնող միջոցներ։
Լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ի մի շարք դեղագործական կոնցեռներ արդեն համաձայնել են իրենց արտադրանքը զեղչով առաջարկել TrumpRx կայքի միջոցով։
ԱՄՆ-ն համարվում է դեղերի վաճառքի ամենաթանկ շուկաներից մեկը։ Եվրոպայի և Ասիայի երկրներում շուկայի կարգավորումը, որպես կանոն, ավելի խիստ է, և գոյություն ունեն առավելագույն գների վերաբերյալ պայմանավորվածություններ, հայտնում է DW-ն։
ԱՄՆ-ում վաղուց քննարկումներ են ընթանում կյանքի բարձր արժեքի վերաբերյալ։ Դեղերի գները տվյալ խնդրի միայն մեկ կողմն են։ Քննադատները հաճախ են նշում, որ Թրամփը չափից շատ է զբաղվում արտաքին քաղաքականությամբ և քիչ ուշադրություն դարձնում ամերիկացիների ներքին խնդիրներին։
Հետևեք մեզ՝ այստեղ



