Yerevan, 16.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստան հաջորդ այցելության ժամանակ ինձ կձերբակալեն. Լապշին

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Տարվա հիասթափությունը, բայց նաև օգտակար տեղեկություն նրանց համար, ովքեր Հայաստանում նոր ու անվտանգ տուն են գտել։ Այս մասին հայտնել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

«Հայաստանի վարչական դատարանը 2026 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ մերժել է իմ հայցը, որով պահանջում էի դադարեցնել իմ նկատմամբ հետապնդումը Հայաստանում՝ լուկաշենկոյական Բելառուսի հարցումների հիման վրա։ Հիշեցնեմ, որ իրավական ահաբեկչության (կա նման տերմին) նպատակով Բելառուսի իշխանությունները ԱՊՀ շրջանակում իմ նկատմամբ հետախուզում են հայտարարել՝ Բելառուսում մարդու իրավունքների խախտումները քննադատելու համար։ Դրա պատճառով Հայաստան յուրաքանչյուր մուտքի և ելքի ժամանակ ինձ բերման են ենթարկում և ժամերով պահում ոստիկանության բաժնում։

Հոդվածները, որոնցով Բելառուսի իշխանություններն ինձ մեղադրում են, անկասկած լիովին շինծու են, քաղաքական դրդապատճառներով և հակասում են միջազգային իրավունքին՝ Բելառուսի նախագահին վիրավորելը (ում ես բռնապետ եմ անվանում), Բելառուսում իշխանափոխության կոչերը (ես կոչ եմ անում ժողովրդավարական ընտրություններ անցկացնել) և այլն։

Ավելին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 07.09.2022-ին Բելառուսին մեղավոր է ճանաչել 2016 թվականին Մինսկում ինձ ապօրինի ձերբակալելու համար (Ադրբեջանի հարցումով՝ Արցախ այցելելու պատճառով), իսկ Ստրասբուրգի ՄԻԵԴ-ը Ադրբեջանին և Բելառուսին մեղավոր է ճանաչել ապօրինի ձերբակալության, անօրինական արտահանձնման, խոշտանգումների և սպանության փորձի համար։

Հատկանշական է, որ դատավոր Լիլիթ Սադոյանն այս բոլոր փաստերը նույնիսկ թվարկել է դատարանի որոշման մեջ և նույնիսկ գրել է, որ ինձ ձերբակալելու բելառուսական հարցումը հակասում է հայկական օրենսդրությանը և իրավունքի մի շարք նորմերին։ Դատավորը նաև նշել է, որ Բելառուսը Հայաստան է ուղարկել ինձ ձերբակալելու հարցում, սակայն չի ուղարկել իմ մեղքն ապացուցող որևէ փաստաթուղթ։

Այնուամենայնիվ, դատավորն իր որոշմամբ մերժել է հայցս, քանի որ, ըստ նրա, ԱՊՀ գործընկերների հանդեպ Հայաստանի Հանրապետության պարտավորությունները և Քիշնևի կոնվենցիան պարտադրում են ձերբակալել հետախուզվող անձանց, նույնիսկ եթե հայտնի է, որ նրանք անմեղ են, հետապնդվում են քաղաքական գործունեության համար, և նրանց վերաբերյալ արդեն կան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի որոշումները։ Եվ դա նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանի ՆԳՆ-ն ու Գլխավոր դատախազությունն իրենք են պաշտոնապես խոստովանել, որ որոշել են ինձ չձերբակալել (սահմանին ամեն անգամ բերման ենթարկելը հաշիվ չէ), քանի որ բելառուսական հարցումը սխալ էր ձևակերպված, և Բելառուսի քրեական օրենսգրքի հոդվածների համարներից բացի ոչ մի այլ փաստաթուղթ կցված չէր։

Նման դեպքում, ելնելով Հայաստանի Հանրապետության օրենքներից, ինչպես նաև Քիշնևի կոնվենցիայից, հետախուզումը պետք է դադարեցվի։ Քանի որ հստակ գրված է՝ եթե հետախուզումը հայտարարվել է ա) կանոնների խախտմամբ (չկան փաստաթղթեր), բ) խախտվել են ժամկետները (հարցում անող կողմին տրվում է 40 օր մեղքի ապացույցներ ներկայացնելու համար, իսկ արդեն մեկ տարի է անցել), գ) ակնհայտ են և ՄԻԵԴ-ի ու ՄԱԿ-ի որոշումներով ապացուցված են Բելառուսի կողմից մարդու նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումները։

Բայց ի՞նչ է գրել դատավոր Լիլիթ Սադոյանը որոշման մեջ։ Որ բոլոր պահանջները պետք է ուղղել Բելառուսին. թող նրանք հանեն հետախուզումը, այդ դեպքում Հայաստանում էլ չեն ձերբակալի։ Հիանալի եզրակացություն է, որն արել է հարգարժան դատարանը Բելառուսի՝ այն դաժան բռնապետության վերաբերյալ, որտեղ 33 տարի կառավարել է Լուկաշենկոն, որտեղ կան տասնյակ հազարավոր քաղբանտարկյալներ, իսկ երկիրը գտնվում է Եվրամիության և ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո։

Ոչ միայն ես մշակութային շոկ ապրեցի, այլև իմ փաստաբաններ Վահագն Գասպարյանը և Էդուարդ Աղաջանյանը։

Չկարծեք, թե ես և փաստաբաններս միամիտ ենք և լուրջ հավատում էինք, որ լուկաշենկոյական Բելառուսը չի փորձի միջամտել Հայաստանում ընթացող դատական գործընթացին։ Եթե իմ փաստաբանները զուսպ մարդիկ են և իրենց կասկածները սովորաբար իրենց մեջ են պահում, ապա ես դեռ Երևանի վարչական դատարան դիմելու օրը հրապարակավ գրել էի Ֆեյսբուքում, որ, իմ կարծիքով, դատավոր Լիլիթ Սադոյանի վրա կարող է ճնշում գործադրվել Երևանում Բելառուսի դեսպանության կողմից։ Պարտադիր չէ ուղղակիորեն, այլ հնարավոր է երրորդ կողմի միջոցով. բարեբախտաբար Հայաստանում քիչ չեն Ռուսաստանի և Բելառուսի գործակալները, այդ թվում՝ իշխանական և ուժային կառույցներում։

Բայց, գիտեք, այնուամենայնիվ բոլորս ուզում էինք հավատալ լավագույնին և նույնիսկ հավատացինք։ Չէ՞ որ իրավիճակն այնքան ակնհայտ է ու թափանցիկ, որ դատարանի որոշումը պարզապես չէր կարող այլ լինել, քան հետախուզումը դադարեցնելը։

Որո՞նք են մեր հետագա քայլերը։ Մենք բողոքարկում ենք Վերաքննիչ վարչական դատարան, իսկ եթե բելառուսական «Բատկայի» ձեռքերը հասնեն նաև այնտեղ, ապա բողոք կներկայացնենք Ստրասբուրգի ՄԻԵԴ։ Եվ հուսով եմ՝ ոչ ոք չի կասկածում, որ հենց այդպես էլ կլինի։ Մանավանդ որ Ադրբեջանին ես արդեն հասցրել եմ ՄԻԵԴ 2021 թվականին, և դատարանը նրանց մեղավոր է ճանաչել ապօրինի ձերբակալության, խոշտանգումների և սպանության փորձի համար։

Ի՞նչ է սպասվում ինձ Հայաստան հաջորդ այցելության ժամանակ։ Դա միանգամայն ակնհայտ է, չէ՞ որ դատավորը «կանաչ լույս» է վառել Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ծառայության համար՝ համարձակորեն գործելու Բելառուսի Հանրապետության շահերից ելնելով, քանի որ, իբր, պարտավորություններ կան։ Իսկ դա նշանակում է, որ մուտքի ժամանակ կրկին բերման կենթարկեն, կրկին հակամարտություն կլինի, կրկին լրատվամիջոցների հրապարակումների տարափ կսկսվի։ Կարող են նաև քննչական մեկուսաարան տանել, եթե հանկարծ հերթափոխի պետը ոչ այնքան խելացի սպա լինի։ Իսկ քննչական մեկուսարանում հակամարտությունն արդեն երաշխավորված ու անդառնալի կլինի՝ ձերբակալման առաջին իսկ րոպեից հացադուլի հայտարարում, բողոք, դիվանագետների ներգրավում և այլն։ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տա ստել. Լապշինը նրանց ոչ մի օր հանգիստ չի տվել Բաքվի բանտում, և դա ավարտվեց սպանության փորձով ու Ստրասբուրգի դատարանով»,- գրել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025