Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


«Մա՛մ, ձեզ լավ նայեք, ինձ հետ ամեն ինչ լավ է». կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքրուց չարաճճի էր, բայց կռվարար չէր, հակառակը՝ եթե վեճեր ու կռիվներ էին լինում, նա էր բոլորին հանդարտեցնողը։ Գառնիկն ամենուր միշտ լիդեր է եղել՝ թե՛ դասարանում, թե՛ քոլեջում, թե՛ շրջապատում։ Բոլորն իրեն շատ էին սիրում, հարգում։ Ամեն հարցում նա կազմակերպողի դերում էր։ Շատ բարի էր, հոգատար, նվիրված յուրաքանչյուրին, ով շրջապատում էր իրեն։ Ամեն մեկի հանդեպ յուրահատուկ մոտեցում ուներ, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սուսաննան՝ Գառնիկի մայրիկը։

Գառնիկը ծնունդով Երևանից է, մայրաքաղաքում է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցից հետո ուսումը շարունակել է Զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանում՝ ավտոէլեկտրիկի մասնագիտացմամբ, ավարտել է այն, հետո մեկնել է բանակ։ «Ընդունակ աշակերտ էր, ուսուցչի պատմելով՝ կարող էր վերարտադրել դասը։ Դպրոցում շատ էր սիրում «Աշխարհագրություն» առարկան։ Լավ առաջադիմություն ուներ։ Նաև մտադրություն՝ ծառայությունից զորացրվելուց հետո ուսումը շարունակել իրավաբանական ֆակուլտետում, բայց, ավաղ, երազանքն իրականություն չդարձավ...»։

2019 թ. հունվարին Գառնիկը զորակոչվել է ժամկետային զինծառայության։ Ծառայել է Արցախում՝ «Մարտունի 3»-ում։ Եղել է դիրքի ավագ, կրտսեր սերժանտ։ «Ավագ որդուս ծառայության ժամանակ էլ պատերազմ եղավ, մենք այդ զգացողությունների միջով անցել էինք։ Բնականաբար, անհանգստություն կար, բայց Գառնիկը ծառայության ընթացքին հարմարվեց, սերժանտի կոչում ստացավ, շատ լավ էր ծառայում։ Տղաս մեկ տարի և ութ ամիս ծառայել է»։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը խափանեց բոլոր պլանները։ «35 օր կռվել է Գառնիկը։ «Մարտունի 3»-ից տղաներին տեղափոխել են Մեխակավան։ Այնտեղ շրջափակման մեջ են ընկել, բայց կարողացել են դուրս գալ։ Այդ ընթացքում երեք օր չի զանգահարել։ Հետո տեղափոխվել են Հադրութ։ Հրամանատար չեն ունեցել։ Վաշտի հրամանատարությունը, իր անձնակազմի բոլոր գործողությունները Գառնիկն իր վրա է վերցրել։ Հոկտեմբերի 5-12-ը մարտեր են մղել այդ տարածքում։ Տղաները Հադրութում մի խումբ ոստիկանների են շրջափակումից հանել, անվտանգ դուրս բերել այդ տարածքից։ Մարտերը շարունակվել են Հադրութի անտառներում։ Իսկ Հադրութի հանձնումից հետո Գառնիկը վաշտի տղաների հետ տեղափոխվել է «Մարտունի 2»։ Հակառակորդը ներթափանցում է այդ հատված, որ գրավի Մարտունու դիրքերը։ Իրենց՝ 16 զինվորների նշանաբանն էր՝ ոչ մի թիզ հող թշնամուն։ Այդ նշանաբանով էին կռվում։ Նոյեմբերի 1-ին օդային ռմբակոծության ժամանակ տղաներն անմահանում են։ Սկզբում զոհվում են 14 տղաները, մեկ տեղում են հավաքված եղել, մյուս երկուսը գնում են նրանց օգնության, հակառակորդը նրանց էլ է թիրախավորել, արդյունքում նրանք ևս զոհվել են»։

Նոյեմբերի 1-ի գիշերը՝ եղբոր ծննդյան օրը, «Մարտունի 2»-ում Գառնիկն անմահացել է։ 35 օրվա ընթացքում Գառնիկը գրեթե ամեն օր կապ է պահպանել ընտանիքի անդամների հետ։ «Զանգում էր, ասում՝ մա՛մ, ես լավ եմ, ու անջատում էր։ Հետաքրքիր է, բայց հենց առաջին օրվանից իրեն միշտ ասում էի՝ Գառնի՛կ, վերևից վախեցեք։ Իրենք անտառներում էին, հրամանատար չունեին»։

Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ին է մայրիկը վերջին անգամ զրուցել Գառնիկի հետ։ «Ասաց՝ ամեն ինչ հանդարտ է, տեղներս նորմալ է։ Ոչ մի բան չէր պատմում, միայն ասում էր. «Մա՛մ, ձեզ լավ նայեք, մի մտածի, ամեն ինչ լավ է»։ Երբեք չի տրտնջացել։ Ես էլ իր հետ ամեն զրույցի ժամանակ, կարծես ինչոր բան կանխազգալով, նախազգուշացնում էի՝ Գառնի՛կ ջան, վերևից զգույշ եղեք։ Երբ իրենք անտառներում էին, շատ երկար չէինք խոսում, որ հանկարծ իրենց չվնասենք, տեղները չֆիքսեն։ Մեր կարևոր խորհուրդն էր, որ ուշադիր լինեն։ Երբ պատերազմն սկսվեց, ես հենց առաջին օրը գնացի ծնողներիս մոտ՝ Գորիս, այն մտքով, որ Գառնիկին մոտ լինեի, ամեն ինչից տեղեկացված»։

Տիկին Սուսաննան պատմում է՝ ընտանիքի անդամները գիտեին, որ Գառնիկը զոհվել է, բայց իրեն ոչինչ չէին ասում։ «Նոյեմբերի 7-ին իմ ծննդյան օրն է, այդ օրն են իմացել տղայիս զոհվելու մասին։ Այդ ժամանակ դեռ Գորիսում էի։ Ամսի 8-ին ինձ զանգահարեցին ու կանչեցին Երևան, որ ինչ-որ կարևոր գործեր ունեմ անելու։ Եկա տուն, բայց էլի ինձ ոչինչ չասացին։ Ինձ միայն ասում էին, որ տղաները շրջափակման մեջ են ընկել։ Մեկ ամիս անց արդեն ամուսինս հայտնեց, որ մեր տղայի հոգեհանգստյան արարողությունն է։ Ամուսինս ու տղաս ուր ասես չեն գնացել այդ ընթացքում, ամեն տեղ փնտրել են Գառնիկիս, բայց ինձանից գաղտնի են պահել։ Ամեն օր ինձ մի բան էին ասում, կարծես հուսադրեին»։

Ապրելու ուժի մասին։ «Գառնիկս ավագ եղբայր և կրտսեր քույր ունի։ Երբ պատերազմի դաշտից մեզ նամակներ էր գրում, միշտ ասում էր՝ մեռնեմ ձեր ջանին։ Դա իր սիրելի խոսքը կարծես դարձած լիներ։ Երեխաներս, բնականաբար, շատ ծանր էին տանում եղբոր կորուստը։ Եվ, ինչպես ասում են, ես ինձ թափ տվեցի, ավելի ուժեղ դարձա, որ ընտանիքիս թիկունքին լինեմ։ Փորձեցի փոխել տան մթնոլորտը։ Իհարկե, մեր ցավը մեր ներսում է, բայց մեր ցավը չպետք է պարտադրենք ուրիշներին։ Մենք պետք է ամուր կանգնենք ոտքերի վրա, որ մեր մյուս երեխաներին հասցնենք իրենց նպատակներին»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն», Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալներով։ Հուղարկավորված է Զեյթունի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards