ԱՄՆ պատվիրակություն է այցելել Ադրբեջան․ ինչ հարցեր են քննարկել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը կարևոր դեր է խաղում բազմաթիվ երկրների էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Այս երկրներից տասը Եվրամիության անդամ են, իսկ տասնմեկը՝ նաև ՆԱՏՕ-ի: Հետևաբար, այս երկրների համար Ադրբեջանը դառնում է շատ ավելի կարևոր գործընկեր, քան երբևէ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
«Մենք հարգում ենք մեր բոլոր պարտավորություններին և երբեք չենք խառնել քաղաքական օրակարգը բիզնեսի հետ, և սա նաև լավ հնարավորություն է դարձել մեզ համար՝ ընդլայնելու մեր միջազգային ներկայությունը համաշխարհային էներգետիկ շուկայում», - նշել է պետության ղեկավարը։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի միջազգային հարաբերությունների աշխարհագրությունը նույնպես ընդլայնվում է․ բազմաթիվ երկրների հետ ստորագրվել են փաստաթղթեր, համաձայնագրեր և հռչակագրեր ռազմավարական գործընկերության վերաբերյալ:
«Նրանցից մի քանիսը լավագույն հարաբերությունների մեջ չեն միմյանց հետ: Բայց ես միշտ ասել եմ, որ Ադրբեջանը երբեք չի դառնա բախման ասպարեզ, այն կլինի համագործակցության տարածք», - ընդգծել է պետության ղեկավարը:
Հետևեք մեզ՝ այստեղ



