Դեռահասը դանակահարել է հնդիկ ուսանողների և ոստիկանների, ապա՝ ինքն իրեն
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուֆայում Բաշկիրիայի պետական բժշկական համալսարանի հանրակացարանում դեռահասը դանակով հարձակվել է օտարերկրյա ուսանողների վրա։
Վիրավորվել են Հնդկաստանի չորս քաղաքացիներ, որոնցից մեկը հոսպիտալացվել է, մեկը՝ ծանր վիճակում է։ Դեպքի մասին տեղեկացվել է Հնդկաստանի դեսպանատունը։
Քննիչների տվյալներով՝ 15-ամյա հարձակվողը դանակահարել է վեց մարդու, այդ թվում՝ երկու ոստիկանի։ Վիրավորների թվում է նաև 17-ամյա մի դեռահաս։ Ձերբակալությունից հետո հարձակվողը դանակահարել է իրեն և ծանր վիճակում հոսպիտալացվել։
Լրատվամիջոցների և Telegram ալիքների հաղորդագրությունների համաձայն՝ դեռահասը ազգայնական կարգախոսներ է բղավել։ Հարձակման հանգամանքները քննվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



