Yerevan, 17.July.2026,
00
:
00
BREAKING


Տոլորսի առեղծվածը․ բացահայտելով Հայաստանը (մաս 4)

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից ոչ հեռու գտնվող Տոլորս գյուղում կա մի խորհրդավոր տեսարան, որը առաջին հայացքից թվում է հեքիաթից կտրված մի դրվագ։ Գյուղի տարածքում, ջրամբարի մեջ, կանգնած է փոքրիկ քարե կառույց, որը տարիներ շարունակ մարդկանց մոտ առաջացնում է միևնույն հարցը․ ինչո՞ւ է ամրոցը ջրի մեջ։

Տոլորսի ջրամբարի հայելու մեջ երևացող այս փոքրիկ «ամրոցը» իրականում ոչ այնքան պաշտպանական նշանակություն ունեցող կառույց է, որքան ժամանակի մոռացության մատնված պատմական վկայություն։ Տարբեր աղբյուրների և տեղացիների պատմությունների համաձայն՝ այն կառուցվել է դեռևս միջնադարում և կապված է եղել շրջակա տարածքների վերահսկման, ինչպես նաև ջրի կառավարման հետ։

Ինչու՞ է ամրոցը հայտնվել ջրի տակ

Ամենահետաքրքիր մասը հենց այստեղ է սկսվում։ Խորհրդային տարիներին, երբ կառուցվել է Տոլորսի ջրամբարը, շրջակա մի շարք պատմական օբյեկտներ մասամբ կամ ամբողջությամբ հայտնվել են ջրի տակ։ Փոքրիկ այս ամրոցը դարձել է այդ գործընթացի լուռ զոհը՝ չքանդվելով, բայց նաև չփրկվելով։

Ջրի մակարդակի նվազման ժամանակ կառույցը գրեթե ամբողջությամբ երևում է, իսկ բարձր մակարդակի դեպքում այն վերածվում է ջրի մեջ խրված քարե կղզյակի, որը հատկապես միստիկ տեսք ունի առավոտյան մառախուղի կամ մայրամուտի ժամերին։

Լեգենդներ ու պատմություններ

Տոլորսի բնակիչները պատմում են, որ կառույցը ժամանակին ծառայել է որպես դիտակետ կամ փոքր պաշտպանական ամրոց՝ կապված Սյունիքի պաշտպանական համակարգի հետ։ Ոմանք էլ հավատում են, որ այստեղ պահվել են կարևոր գաղտնիքներ կամ թաքցվել են արժեքավոր իրեր, որոնք մինչ օրս մնացել են ջրի տակ։

Սբ․ Հռիփսիմե Եկեղեցին, ըստ տեղացիների կառուցվել է 1860-ական թվականներին Տեր Մինասյանների կողմից, ովքեր այդ ժամանակ գյուղի հոգևոր հայրերն էին։ Պատմական որոշ աղբյուրներ ենթադրում են, որ եկեղեցին ավելի հին է, և 19-րդ դարի վերանորոգումը միայն ամրապնդել է կառույցը: 1970-ականներին խորհրդային իշխանությունները որոշում են կայացրել հին Տոլորս գյուղի տեղում ջրամբար կառուցել, ինչի արդյունքում գյուղի տներն ու գյուղում գտնվող Սբ․ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին անցել են ջրի տակ։

Ջրամբարի կառուցումից հետո, երբ ջուրը բաց են թողել, Խորհրդային Հայաստանի Հուշարձանների պահպանության հիմնադրամի աջակցությամբ և տեղացիների ներգրավմամբ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում գտնվող խաչքարերն ու բարավորը՝ որը հաճախ համարվում է եկեղեցու «անձնագիր», տեղափոխվել են գյուղի գերեզմանատուն: Ջրի տակ անցած կառույցներից միայն եկեղեցին է տարիներ շարունակ կարողացել դիմակայել ջրի ազդեցությանը։ Տեղացիների հիշողություններով՝ Տոլորսի ջրամբարի կառուցման պատճառով ջրի տակ են մնացել ոչ միայն հին Տոլորսի բնակավայրն ու Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, այլև հարևան Աշոտավան գյուղի հին բնակատեղին և այնտեղի եկեղեցին: Բնակիչները պատմում են, որ երբ ջրի մակարդակը ցածր էր, հնարավոր էր տեսնել երկու եկեղեցիները, սակայն Աշոտավանի եկեղեցին չի դիմացել ջրի ազդեցությանը և քանդվել է, մինչդեռ Սուրբ Հռիփսիմեն մնացել է կանգուն:

Զբոսաշրջային չօգտագործված գանձ

Չնայած իր յուրահատուկ դիրքին ու տեսքին, Տոլորսի ջրի մեջ գտնվող փոքրիկ ամրոցը գրեթե չի օգտագործվում զբոսաշրջային նպատակներով։ Մինչդեռ այն կարող էր դառնալ Սիսիանի շրջանի այցեքարտերից մեկը՝ ճիշտ ներկայացման և պահպանության դեպքում։

Այսօր ամրոցը շարունակում է լուռ կանգնել ջրի մեջ՝ սպասելով նրանց, ովքեր կցանկանան բացահայտել Սյունիքի քիչ հայտնի, բայց չափազանց հետաքրքիր պատմական էջերից մեկը։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact